loader
«168 ժամ». ՀՀ-ԵՄ հարաբերություններում պահպանվում են նախկին իշխանությունների դրած նշաձողը

«168 ժամ». ՀՀ-ԵՄ հարաբերություններում պահպանվում են նախկին իշխանությունների դրած նշաձողը

«168 Ժամի» հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կար հավանականություն, որ կփոփոխվեն նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների ծավալները, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը բավա­կանին հագեցած մնաց։ Գոգոլաշվիլին նկա­տեց, որ կարծես խորացման միտում չկա, սակայն նոր իշխանությունները պահպանում են այն նշաձողը, որը նախկին իշխանություններն են դրել ՀՀ-ԵՄ հարաբերություններում։ Նրա որակմամբ՝ ներկայիս փուլը դրական է կողմերի հարաբերությունների համար, քանի որ կա առաջընթացի սպասում։ Գոգոլաշվիլիի խոս­քով, և ԵՄ-ն որոշ ակնկալիքներ ունի Հայաս­տանից բարեփոխումների և միգրացիոն ապօ­րինությունների վերահսկման տեսանկյունից, և Հայաստանն ունի ակնկալիք, որ կսկսվեն վիզային բանակցությունները, և Հայաստանը, ինչպես և Վրաստանը, կստանա վիզային ազատականացում Եվրամիության հետ։ «Հարաբե­րությունների ամրության և հեռանկարայնու­թյան համար թեստային ժամանակաշրջան է։ Հայաստանի առջև է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, այն պետք է վավերացվի: ԵՄ-ն ակնկալում է, որ բոլոր բարեփոխումները կիրականացվեն, հատկապես, երբ ՀՀ-ում նոր իշխանություններ են, որոնք բավականին հավակնոտ հայտարա­րություններով են հանդես գալիս ՀՀ վերափոխ­ման ծրագրերի տեսանկյունից, սա եվրոպա­կան ոգով է, նույն այդ բարեփոխումների հա­մար նման երկրներում տարիներ շարունակ պայքարել են եվրոպացիները, ուստի կա արդ­յունավետ աշխատանքի համար անհրաժեշտ մթնոլորտ։ Թե ինչպես սա կտեղափոխվի վի­զային ազատականացման բանակցություններ, դժվար է ասել, քանի որ այս հարցում Եվրոպա­կան միության երկրները բավականին լուրջ մարտահրավերների առջև են կանգնած, քանի որ մեր երկրները չեն կարողանում այնպիսի օրենսդրություն և վերահսկողություն սահմանել, որն ամբողջությամբ կլուծի ապօրինի միգ­րացիայի խնդիրը»,- նման տեսակետ հայտնեց Կախա Գոգոլաշվիլին։

Վերջինս ասաց, որ Եվրամիության հետ հա­րաբերությունները փուլային բնույթ են կրում։ Ուստի, նրա հավաստիացմամբ, եթե ներկայիս փուլը հաղթահարվի, ապա, այսպես թե այն­պես, ղրան հաջորդելու է մյուս փուլը։ Սակայն, Գոգոլաշվիլիի խոսքով, բանակցությունների և համաձայնագրի ներդրման ընթացքում ամեն բան շատ ավելի պարզ կդառնա։ Նրա կարծի­քով Եվրոպացիներն ԱլԳ մյուս երկրների օրի­նակներից հետո փորձելու են զգույշ լինել՝ հաշ­վարկելով բոլոր հնարավոր ռիսկերը։

Մեզ հետ զրույցում Եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ՀՀ-ում տեղի ու­նեցած փոփոխություններից հետո, հասկա­նալիորեն, ՀՀ նոր իշխանություններն անցել են աշխատանքային ռեժիմի, ինչը ողջունելի է։ Ըստ նրա, կողմերը ծանոթանում են միմ­յանց հետ։ Դելքուրի խոսքով՝ ԵՄ-ի համար հե­տաքրքրական է, թե ինչպես է պատկերացնում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ՀՀ նոր իշխանությունը, ինչ արտաքին քաղաքական առաջնահերթությոլններ ունի, որոնք դեռ անորոշ են։ «Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն չունի գերագնահատված սպասելիքներ, որ Հայաս­տանը փոխելու է իր կողմնորոշումը դեպի Արևմուտք։ Պարզապես հետաքրքիր է, թե ինչ նրբերանգներ կարող են փոխվել։ Կարծում եմ՛ այս փուլը մի որոշ ժամանակ կշարունակ­վի, սակայն այս ընթացքում կիրականացվեն այն ծրագրերը, որոնք ներառված են ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջիկա պլաններում, այսինքն՝ խոսքը համաձայնագրի մասին է։ Մյուս հանգրվանների ապագան կախված է համաձայնագրից և ՀՀ նոր իշխանություննե­րի քաղաքական կամքից»,- ասաց Դելքուրը։ Վերջինիս համոզմամբ՝ ՀՀ նորանշանակ նա­խարարին Բրյուսելում համապատասխան ու­ղերձներ կփոխանցեն այդ մասին։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս