loader
«168 ժամ». Ինչ նկատի ուներ Լավրովը

«168 ժամ». Ինչ նկատի ուներ Լավրովը

«Կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմա­նավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքա­կան պատասխանատվություն ստանձնել»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդ­րադառնալով հունվարի 18-ին Կրակովում կայանալիք բանակցություններին:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին տեղի կու­նենա Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կայանալու է Լեհաստանի Կրա­կով քաղաքում ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ: Կրակովյան նախարարական հանդիպումը տարեվերջին Վիեննայում կայացած չորսժամյա բանակ­ցություններից հետո առաջին նախարարա­կան հանդիպումն է լինելու:

Ստանիսլավ Տարասովն ասաց, որ դատե­լով նախորդ հանդիպումից, որը ձգվել էր մի քանի ժամ, կարելի է դատել, որ կողմերը ոչ թե հանդիպել են շփվելու համար, այլ իսկապես բանակցություններ են վարել:

Ըստ նրա, դա ապացուցեց նաև ՀՀ ԱԳ նա­խարարն իր վերջին հարցազրույցում, որտեղ նշեց, որ հնարավոր չէ ունենալ երկար հան­դիպում և ոչ մի կարևոր հարց չքննարկել: «Այսինքն՝ կա տպավորություն, որ կողմերը որոշակի հարցերի շուրջ պայմանավորվում են, ինչ-ինչ հարցերի շուրջ կա կոնսենսուս, բայց խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այդ պայմանա­վորվածությունների համար, հենց այդ պատ­ճառով էլ շարունակվում են փոխադարձ մե­ղադրանքները, քննադատությունները նման հանդիպումներից հետո, ամենայն հավանա­կանությամբ, դա վախ է հասարակության ար­ձագանքից: Նախարարական հանդիպումնե­րը և ընդհանրապես բանակցային գործընթա­ցի նպատակը ներկայումս շփման գծում լար­վածության չեզոքացումն է, պատերազմա­կան գործողությունների վերսկսման հեռան­կարի կանխումը, իմ տպավորությամբ կողմե­րը կենտրոնացած են հենց այդ խնդրի վրա, քանի որ այդ պատասխանատվությունը դեռ պատրաստ չեն ստանձնել, բայց պատերազմ ևս չեն ցանկանում»,- նման տեսակետ հայտ­նեց Ստանիսլավ Տարասովը:

Նրա կարծիքով գալիք հանդիպումը պետք է դիտարկել այս տրամաբանության մեջ՝ նա­խարարները կրկին կփորձեն համաձայնու­թյան գալ որոշ հավելյալ հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կայունությանը շփման գծում:

«Թե ինչ հարցեր, դժվար է ասել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր թեմա­ներ են առաջ քաշում»,- ասաց Տարասովը:

Մեկնաբանելով նախօրեին ՌԴ ԱԳ նախա­րար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը վերջնականապես չի կարող լուծվել մեկ փաստաթղթով, Տարա­սովն ասաց, որ ապրիլյան պատերազմից հե­տո Վիեննայում կայացած նախագահական հանդիպումից հետո Սանկտ Պետերբուրգում նախագահներին փաստաթուղթ էր ներկա­յացվել շփման գծում հետաքննական մեխա­նիզմների տեղակայման և Անջեյ Կասպրչիկի առաքելության ընդլայնման վերաբերյալ, որոնք պետք է կողմերը ստորագրեն և ներդ­նեն կարգավորման հաջորդ փուլին անցնելու նպատակով:

«Առանց շփման գծում խաղաղության հնա­րավոր չէ առաջ շարժվել: Ադրբեջանը հրա­ժարվել է ընթանալ այս ճանապարհով: Սեր­գեյ Լավրովը, ասելով «փողային կարգավո­րում», սա նկատի ունի: Բուն կարգավորումը ևս մի քանի փուլ է ենթադրելու, դա գաղտնիք չէ, դա ևս կարելի է հասկանալ Սերգեյ Լավրո­վի խոսքերից: Սակայն այդ փուլից կողմերը դեռ շատ հեռու են»,- ասաց փորձագետը:

Նա հույս հայտնեց, որ նախարարական հանդիպումն արդյունավետ կլինի: «Նման հույս հայտնեց նաև մեր նախարարը»,- ասաց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս