loader
«168 ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից

«168 ժամ». Ինչ սպասումներ ունեն Ռուսաստանն ու ԵՄ-ն հայաստանյան զարգացումներից

«Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա: Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Մոսկվայի սպասելիքներին:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասել է, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի և գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն: «Բայց սրանք նաև արտասովոր քաղաքական զարգացումներ են, ԵՄ-ին մնում է հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասել է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս