loader
«168 ժամ». Ինչպես Իրանը կարձագանքի Արցախի ուղերձներին

«168 ժամ». Ինչպես Իրանը կարձագանքի Արցախի ուղերձներին

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վեր լուծաբան Ալի Սալամին մեկնաբանեց, թե որն է Իրանի դիրքորոշումն այս հարցում, և ինչու չեն կարող լինել հրապարակային արձա­գանքներ այս հարցի կապակցությամբ: Նրա խոսքով, Իրանը բարիդրացիական հարաբե­րություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում Ադրբեջանի հետ: Սակայն, նրա խոսքով, Արցախի հարցը բարդ թեմա է Իրանի համար, քանի որ այն հակամարտ գոտի է, միջազգային իրա­վունքի սկզբունքների բախման կիզակետ, չճանաչված պետություն:

«Բնականաբար, միամտություն կլինի կար­ծել, որ պաշտոնապես նման ուղերձներին ներկայումս հնարավոր է արձագանքել այն­պես, ինչպես կցանկանար Արցախը: Չի լինի արձագանք նաև այս անգամ: Սակայն կարևոր է, որպեսզի հնչեն նման ուղերձներ, և ես վստահ եմ, որ Իրանն իր դիվանագիտա­կան խողովակներով արձագանքում է, հայ­կական կողմերի համար ընդունելի է այս հար­ցում Իրանի դիրքորոշումը, որն այս պայման­ներում այլ լինել չի կարող: Պետք է խոսել այդ մասին, քանի որ Իրանն ու Արցախը հարևան­ներ են, կա մեծ սահման, Իրանը միշտ մտա­ծում է այս տարածաշրջանում անվտանգու­թյան, կայունության մասին, այդ սահմանի մի­ջոցով Արցախյան հակամարտությունն ուղիղ կերպով առնչվում է նաև Իրանին, հենց այդ պատճառով Իրանն անտարբեր չէ, ժամանակ առ ժամանակ հնչում են միջնորդական ջան­քերով հակամարտող կողմերին աջակցելու հայտարարություններ, սակայն, քանի որ կա ԵԱՀԿ ԱԽ հարթակը, որը միջազգայնորեն ճա­նաչված միակ միջնորդն է այս հակամարտու­թյունում, Իրանի շահերը հաշվի առնելով հրապարակային չեզոք դիրքորոշումն ամե­նաճիշտն է: Սակայն Իրանը հետևում է զար­գացումներին, տեղյակ է միտումներից և վտանգների դեպքում իր քայլերը կիրականացնի»,- նշեց Ալի Սալամին:

Իր հերթին իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարն ասաց, որ հարաբերությունների բացակայության դեպքում, երբ կա ցանկու­թյուն երկկողմ հարաբերություններ հաստա­տելու և սահման բացելու հարցում, սակայն դա հնարավոր չէ, պետք է սկսել ակտիվացնել շփումները ժողովուրդների միջև, բարձրաց­նել միմյանց նկատմամբ ճանաչողությունը: «Միանգամից ոչինչ տեղի չի ունենում: Ներկայումս հնարավորություններ չկան սկսելու նման պաշտոնական գործընթաց: Սակայն կարող են ակտիվացվել մշակութային կապե­րը, ճանաչողական ծրագրեր կարող են իրա­կանացվել, որպեսզի ժողովուրդների միջև կապ ստեղծվի, ամրապնդվի, որն իր հերթին կնպաստի հետագայում ձևավորվելիք քաղա­քական հարաբերություններին: Այս առումով մենք բաց ունենք, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Իմ համոզմամբ, այս առու­մով գնդակն Իրանի դաշտում է, քանի որ նման առաջարկներ սովորաբար հնչում են արցախյան կողմից: Սակայն, ինչպես մի շարք ուղղություններով, այնպես էլ այս հար­ցում պահանջվում է դիվանագիտական ճկու­նություն ինչպես Իրանից, այնպես էլ Արցա­խից, Հայաստանից: Ինչ վերաբերում է Իրա­նին, Իրանը դրան պատրաստ չէ հատկապես հիմա, երբ կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առջև: Սա նաև այնպիսի միջազգային իրավական հարց է, որ Իրանը չէր ցանկանա սխալներ անել»,- ասաց Կայհան Բարզեգարը:

Իրանցի քաղաքական վերլուծաբանի խոս­քով, ԻԻՀ-ի և ԱՀ-ի միջև հարաբերություններ կհաստատվեն ԼՂ հակամարտության վերջ­նական կարգավորման և Արցախի միջազգա­յին ճանաչման, կարգավիճակի հստակեցման դեպքում: «Կարծում եմ՝ իրատեսական չի լի­նի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատ­րաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է: Որքան էլ դժվար է, Իրա­նը ձգտում է հավասարակշռություն պահպա­նել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ու­նի: Բայց այն, որ անցյալ տարի իրանական ԶԼՄ-ներից մեկում հրապարակվեց այդ մա­սին ԱՀ պաշտոնական տեսակետը, թույլ է տալիս ենթադրել, որ դա հարկավոր էր Իրանի իշխանություններին, և հարկավոր էր, որպես­զի խոսվի այդ սահմանի, դրա ներկայիս ձևաչափի պահպանման մասին: Արցախի հետ սահմանը չափազանց կարևոր է Իրանի համար, Իրանը չի ցանկանում, որ սահմանը փոխվի, քանի որ Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում: Այս հարցում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են: Այ­սինքն՝ Արցախի հետ հարաբերությունների հաստատումը կարևոր է, սակայն հաշվի առ­նելով աշխարհաքաղաքական և տարածաշր­ջանային ներկայիս մթնոլորտը, խիստ անբա­րենպաստ է այդ մասին խոսել, նման հարց չկա Իրանի օրակարգում»,- նկատեց Բարզեգարը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս