loader
«168 ժամ». Իրանի աևմտյան պատժամիջոցների հայաստանյան ազդեցությունը կախված է նաև ՀՀ իշխանությունից

«168 ժամ». Իրանի աևմտյան պատժամիջոցների հայաստանյան ազդեցությունը կախված է նաև ՀՀ իշխանությունից

«168 ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ չնայած խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս նպա­տակ ուներ բացահայտելու այն տրամադրությունները, որոնք կան տարածաշրջանում կապված Իրանի դեմ ամերիկյան քաղաքակա­նությանը (քանի որ այս տարածաշրջանը դի­տարկվում է որպես Իրանին հակազդելու գո­տի), Միացյալ Նահանգները դեմ չէր լինի դաշ­նակիցներ ձեռք բերել Իրանի դեմ, բայց կա նաև ընկալում, որն արտացոլվեց Բոլթոնի վեր­ջին հայտարարություններից մեկում, որ որոշ երկրների հատուկ կարգավիճակին պետք է ըմբռնումով մոտենալ: Այդպիսի երկրներից մեկն էլ, ըստ Գոբլի, Հայաստանն է, որի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն, քանի որ իրավիճակի վատթարացումը ծայրահեղ դեպքում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: «Հա­յաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր երկիր է շնորհիվ հզոր Սփյուռքի, որը լուրջ գործոն է Նահանգներում: Ուստի գործընկերային հարաբերությունները ենթադրում են նման վերաբերմունք՝ հասկանալով նաև, որ Իրանի ուղղության կորուստը Հայաստանի հա­մար նշանակելու է արտաքին կախվածության ուժեղացում Ռուսաստանից և Վրաստանից, որն անցանկալի է: ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ ԱՄՆ-ը հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի հա­մար: Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի հա­մար: Պետք է խուսափել նման սցենարներից, ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կա­րիք, կարծում եմ, չի լինի»,- ասաց Գոբլը:

Բայց, ըստ Գոբլի, միանշանակ տնտեսա­կան բնույթի ազդեցություն կլինի՝ հաշվի առ­նելով այն հանգամանքը, որ նախկին պատ­ժամիջոցների չեղարկումից հետո կողմերը լայնածավալ բնույթի ծրագրեր ունեին, և դրանցից մի քանիսի մեկնարկն արդեն տվել էին: Սակայն, նրա խոսքով, պատժամիջոցնե­րի հիմնական թիրախը նավթարդյունաբերու­թյունն է, որին Հայաստանը չի առնչվում: «Ուստի ազդեցությունը գալու է տնտեսության այլ ճյուղերից»,- նշեց նա:

Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ԱՄՆ ներկայիս վարչա­կազմն էլ ավելի լայնածավալ արշավ է սկսել Իրանի դեմ, որոնցում ցանկանում է ներգրավել Իրանի հարևաններին, այդ թվում Հայաստանին: «Հասկանալի է, թե ինչու չեն դադարում ամերիկացի պաշտոնյաների այցերը տարա­ծաշրջան և Հայաստան: ԱՄՆ նախորդ վարչա­կազմերը նման հետևողականություն չէին ցու­ցաբերում: Նման պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն է պահանջվում Հայաստանից, որպեսզի հայ-իրանական հարաբերություննե­րը չտուժեն: Այլապես դա լուրջ հարված կլինի թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար: Նախկին իշխանությունները կարողացան օպտիմալ մո­դել գտնել նման պայմաններում Իրանի հետ դրական հարաբերությունները պահպանելու և ԱՄՆ-ի հետ հարաբերվելու համար: Ներկայումս ամեն բան ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս իշ­խանություններից է կախված, թե ինչ որոշում նրանք կկայացնեն Իրանի հետ հարաբերու­թյունների վերաբերյալ, քանի որ այս պատժա­միջոցների պատճառով կարող են տուժել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբե­րությունները, բայց կպահպանվեն քաղաքա­կան հարաբերությունները: Քաղաքական հա­րաբերությունները կվնասվեն երկկողմ սխալ բնույթի որոշումների պատճառով: Իսկ սահմա­նի փակման հնարավորության մասին քննար­կումն անհանգստացնող կարող է դիտարկվել, քանի որ այդ սահմանը չի փակվել Իրանի հա­մար ամենաբարդ փուլերում: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ապա, կարծում եմ, ազատ առևտրի գոտում ակ­տիվությունը կնվազի, քանի որ պատժամիջոց­ները վերաբերում են ոչ միայն Իրանին, իրանա­կան ընկերություններին, այլև նրանց հետ հա­մագործակցող օտարերկրյա որոշ ընկերու­թյուններին, ինչը նշանակում է, որ այդ պատժա­միջոցներից կսկսեն զգուշանալ նաև հայկա­կան ընկերություններ, որից կտուժի հայ-իրա­նական առևտրատնտեսական ոլորտը: Բայց պետք է ընդունել նաև, որ մեծ պրոյեկտներ դեռ չկան, այնպես որ՝ լուրջ տնտեսական հետևանքներ Հայաստանը դժվար թե զգա»,- ասաց իրանցի քաղաքագետը:

Նրա խոսքով ներկայումս Իրանի համար կարևոր է Հայաստանի քաղաքական աջակցու­թյունը և չեզոքությունը, քանի որ դեռ հասկա­նալի չէ, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս