loader
«168 ժամ». Լոռ Դելքուր. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Հայաստանի կողմից կապ չունի ԵՄ անդամ երկրների վավերացման հետ»

«168 ժամ». Լոռ Դելքուր. «ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը Հայաստանի կողմից կապ չունի ԵՄ անդամ երկրների վավերացման հետ»

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից չի խոչընդոտում Հայաստանին՝ վավերացնել համաձայնագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի դիտարկումներին:

Դեսպանը նախօրեին նշել էր, որ ԵՄ-ն լավ սկսեց և նախորդ նախագահությունը ստանձնած երկիրը Էստոնիան, առաջինն էր, որ վավե­րացրեց համաձայնագիրը, ինչը հստակ ազ­դանշան էր բոլոր գործընկերներին: «Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Գործըն­թացի պարզ կամ բարդ լինելը կախված է յու­րաքանչյուր երկրի օրենսդրությունից: Մասնա­վորապես, դաշնային պետություններում ցան­կացած միջազգային համաձայնագիր պահան­ջում է մանրամասն գործընթաց, ծանր աշխա­տանք: Մենք լավատես ենք, ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը կարող է սկսել իրա­կանացվել այս տարի, հուսանք գարնանից, սա պահանջում է միայն Հայաստանի կողմից վա­վերացում: Երբ ընթերցեք համաձայնագրի տեքստը, այնտեղ մի գործընթաց կա, որը սկսե­լու է գործել ինքնաշխատորեն: Իհարկե, համա­ձայնագրի որոշ մասեր չի լինի իրականացնել առանց վավերացման շրջանակն ամբողջու­թյամբ ավարտելու, դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց եղած ազդակներից կա­րող ենք ասել, որ մենք միանգամայն հիմքեր ու­նենք լավատես լինելու»,- ասել էր դեսպանը:

Եվրոպացի քաղաքագետն ասաց, որ վավե­րացնելով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ Էստոնիան կարծես խորհրդանշական քայլ կատարեց՝ հերթը փոխանցելով ԵՄ անդամ մյուս երկրներին: «Այս քայլին լուրջ քաղաքական երանգ հաղորդելու կարիք չկա, քանի որ կարևոր չէ, թե որ երկիրն է համաձայնագիրը վավերացնում առաջինը: Սովորաբար համաձայնագրերի վա­վերացման գործընթացներն ավարտվում են մեկ տարվա ընթացքում, և դա, ըստ էության, առնչություն չունի համաձայնագիրը ստորա­գրած երկրի կողմից համաձայնագրի վավե­րացման գործընթացի հետ: Վրաստանը, Ուկ­րաինան, Մոլդովան ստորագրեցին Ասոցացման համաձայնագրեր և սկսեցին անհրաժեշտ աշխատանքը: Ընթացքում եղան խնդիրներ, բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, դրանք չանդրադարձան այս երկրների կողմից ասոցիացման աշխատանքների վրա: Այսինքն՝ մտա­վախությունները, որ ԵՄ երկրների կողմից հա­մաձայնագրի վավերացման ուշացումը կանդ­րադառնա Հայաստանի կողմից համաձայնագ­րի իրականացման վրա, անհիմն են», - ասաց Լոռ Դելքուրը:

Նա պարզաբանեց Սվիտալսկու այն դիտարկումը, թե համաձայնագրի որոշ մա­սեր չի լինի իրականացնել առանց վավերաց­ման շրջանակն ամբողջությամբ ավարտելու՝ ասելով, որ դա, ամենայն հավանականությամբ, վերաբերում է համաձայնագրի այն հատված­ներին, որոնց համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամ երկրների մանդատը: Նրա խոսքով, այդ հատվածները սովորաբար վերաբերում են ֆի­նանսավորմանը: «Մնացած բոլոր դեպքերում ամենակարևորը Եվրոպական հանձնաժողովի մանդատն է, որը տվել է բանակցությունների մանդատը, ապա բանակցել և որոշել համաձայնագրի բովանդակությունը, ԵՄ անդամ երկրները սովորաբար վավերացնում են և խնդիրներ չեն ստեղծում: Բայց ԵՄ-ում ներկա­յումս շատ են խնդիրները, և Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են, որը որոշակի վերաբերմունք է ստեղծել նաև Հայաստանի նկատմամբ: Բայց Հայաստանի կողմից համա­ձայնագրի ստորագրումը դրական ազդակ էր բոլոր այն երկրներին, որոնք բացասաբար են տրամադրված ՀՀ-ԵՄ մերձեցման գործընթացի նկատմամբ, այդ ստորագրմամբ վստահությու­նը վերականգնվում է Հայաստանի նկատմամբ: Սակայն համաձայնագրի վավերացումն ամե­նակարևոր փուլն է այս ողջ գործընթացում, քա­նի որ վստահեցումների խոսքերից պետք է անցնել գործի»,- ասաց վերլուծաբանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս