loader
«168 ժամ». Մոդեստ Կոլերով․ Նման իրավիճակում Մնացականյանի հայտարությունները կարելի է անվանել կապիտուլյացիա

«168 ժամ». Մոդեստ Կոլերով․ Նման իրավիճակում Մնացականյանի հայտարությունները կարելի է անվանել կապիտուլյացիա

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ

- Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում ու Նախիջևանի ուղղությունից ադրբե­ջանական գործողություններն ան­հանգստացնող են՝ զորավարժու­թյուններ, դիրքային փոփոխություն­ներ, զինտեխնիկայի ու զորքերի կուտակումներ, ռազմատենչ հռետորաբանություն, չեն դադարում խոսակցությունները պատերազմի մասին: Ի՞նչ կարծիք ունեք Դուք ստեղծված վիճակի մասին:

- Ես միանգամից կասեմ՝ նախա­պատրաստվում է պատերազմ: Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաս­տում, Մնացականյանի հայտարա­րությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի: Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ապրիլ ամսին: Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում: Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը՝ վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատե­րազմ պատրաստվում է, պատե­րազմի շեմին նման հայտարարու­թյունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայ­տարարությունները՝ ադեկվատ:

- Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ Ձեզ, ակտիվորեն պատրաստվում պա­տերազմի հենց ներկայումս:

- Ադրբեջանը միշտ է պատրաստ­վել պատերազմի, ցանկացած հե­ղաշրջում թուլացնում է երկիրը, այդ հեղաշրջմանը մասնակցել է, ինչ­պես Ադրբեջանն է պնդում, Ադրբե­ջանը:

- Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր մասնակցություն հեղաշրջմանը:

- Հենց այդպես՝ հնարավոր է, Ալիևն արեց նման հայտարարու­թյուն, որևէ մեկը նրան չհերքեց:

- Բայց Ալիևը շատ այլ հայտարա­րություններ ևս անում է. դա լուրջ չի ընկալվում:

- Այո, անում է շատ հայտարարու­թյուններ, բայց քանի որ ներկայումս Հայաստանում խառը ժամանակա­հատված է, հարմար պահ է Ադրբեջանի համար իր խաղադրույքները բարձրացնելու համար: Փոխարենը սկզբունքային դիրքորոշում ստանձնել, վերահաստատել այն, վեհաստատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ի՞նչ է անում ԱԳ նախարարը, նա նահանջում է՝ դրանով իսկ աջակցելով նրանց, ովքեր կար­ծում են, որ Հայաստանը նահան­ջում է: Ադրբեջանը տեսնում է նա­հանջող Հայաստան, հենց այդ պատճառով էլ հարձակվելու է:

- Ե՞րբ դա տեղի կունենա՝ ըստ Ձեզ:

- Մինչև ձմեռ:

- Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և հարաբերությունները հակամար­տող երկրների հետ, ՌԴ դիրքո­րոշումը կարևորվում է: Այս փուլում ինչպիսի՞ն է լինելու այն:

- Ռուսաստանը դիրքորոշումը վե­րահաստատվել է բազմիցս՝ ոչ մի պատերազմ, կատեգորիկ կերպով արգելվում են բոլոր ռազմական գործողությունները:

- Կա տեսակետ, որ առանց Ռու­սաստանի՝ Ադրբեջանը չի սկսի ռազմական գործողություններ և ներկայումս սպասում է Ռուսաստա­նի «թույլտվությանը»:

- Իսկ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը թույլտվություն հարց­րե՞ց Ռուսաստանից: Կարծում եմ՝ ոչ: Ադրբեջանին թույլտվություն անհրաժեշտ չէ:

- Մնացականյան-Մամեդյարով Բրյուսելյան բանակցություններից ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկա­լել:

- Դրանք նախ բանակցություն­ներ չեն, այլ՝ կոնսուլտացիաներ, ոչինչ չեմ ակնկալում, սա երկխո­սության պահպանում է, ոչ ավելին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս