loader
«168 ժամ». Մովսես Արիստակեսյան. «Ժողովուրդն արդեն սոցիալական բունտի շեմին է»

«168 ժամ». Մովսես Արիստակեսյան. «Ժողովուրդն արդեն սոցիալական բունտի շեմին է»

«Իշխանությունները երբևիցե չէին էլ խոստովանում և ամեն կերպ քարոզչու­թյուն էին անում, որ գնաճային ճնշումներ չեն լինի: Ավելին՝ Հարկային օրենսգրքի հանրային քննարկումների ժամանակ ԱԺ-ում պետական պաշտոնյաներն ասա­ցին, որ գնային ճնշումը կլինի 0.4%՝ Հար­կային օրենսգրքով նախատեսված ակցիզային հարկի կտրուկ բարձրացման ֆոնի վրա: Իմ մեկնաբանությունները, որ մինչև 2021թ. 13 ապրանքատեսակների ակցիզային հարկի տարեկան 15% ավե­լացումը, բնականաբար, պետք է հա­նգեցնի ուղղակի գնաճային լուրջ ճնշ­ման, արժանացան քամահրանքի: Պա­տասխանատուներն ասում էին՝ չկա գնաճ, անգամ հասանք նրան, որ կարտոֆիլային հոգեբանության անցան ԱԺ առողջապահության և սոցիալական ու տնտեսական հանձնաժողովների նախա­գահները, մարդիկ, որոնք պատասխա­նատու են մեր քաղաքացիների սոցիա­լական ու տնտեսական նորմալ իրավի­ճակի համար»,- մեզ հետ զրույցում հայ­տարարեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը՝ խոսելով հուն­վարի 1-ից արձանագրված բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի թանկացումների մասին:

Ըստ նրա՝ գնաճի վրա ազդում է նաև Մաքսային օրենսգրքի ընդունմամբ պայ­մանավորված ևս 800 ապրանքատեսա­կի մաքսատուրքերի բարձրացումը, ավե­լին ԵԱՏՄ-ին անդամության հետևանքով մեզ մոտ կպակասեն եվրոպական որակ­յալ ապրանքները, կավելանա դրանց դե­ֆիցիտը և կբարձրանա գինը՝ մեզ հիշեց­նելով խորհրդային տարիները, երբ որոշ ապրանքներ միայն «տակից» կարող էինք գնել. «Դա ուղղակիորեն անդրա­դարձել է և կրկին կանդրադառնա երկրի աղքատության մակարդակի վրա, այն էլ ավելի կխորանա, էլ ավելի կընդլայնվի աշխատավարձային, թոշակային և նպաստային հակասոցիալական քաղա­քականության հետևանքով: Դրանց ավելացում նախատեսված չէ այս տարվա բյուջեով, նախատեսված չէ միջին ժամ­կետ ծախսերի ծրագրով, ու դա, կարծես, նախագահի ու կառավարության ծրագ­րային դրույթներից է: Եվ կավելանա ար­տագաղթը»:

Մ. Արիստակեսյանը հիշեցրեց, որ 2013 թվականից սկսած նվազագույն աշխա­տավարձը չի բարձրացել, իսկ այդ ըն­թացքում գնաճը կազմել է առնվազն 15%: Հետևաբար, նրա կարծիքով, առա­ջին հերթին պետք է բարձրացվի նվազա­գույն աշխատավարձը, երկրորդ՝ պետք է իրականացվի 2014 թ. մեռելածին օրեն­քը սպառողական նվազագույն բյուջեի և զամբյուղի մասին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս