loader
«168 ժամ». Նորատ Տեր-Գրիգորյանց․ Ալիևը գիտականորեն լիովին հիմնավորված ագրեսոր է

«168 ժամ». Նորատ Տեր-Գրիգորյանց․ Ալիևը գիտականորեն լիովին հիմնավորված ագրեսոր է

«168 ժամը» զրուցել է 1992- 1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի հետ:

ԱՍՆ Ազգային հետախուզու­թյունը փետրվարի 13-ին զեկույց է հրապարակել աշխարհում հնա­րավոր սպառնալիքների առնչու­թյամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018թ. բռնու­թյան նոր դրսևորումների ռիսկ է տեսնում: Այս տարի կա՞ արդյոք ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Այստեղ, նույնիսկ առանց Ամե­րիկյան հետախուզության էլ, ամեն ինչ պարզ է, եթե այդ երկրի իշխա­նությունն արդեն նշում է, որ ոչ թե Ղարաբաղն է իրենը, այլ Երևակը, նա հզորանում է, զինվում: Իսկ Դուք գիտեք, չէ՞, եթե զենքը կախ­ված է, այն անպայմանորեն կրա­կում է: Ադրբեջանն այնքան սպա­ռազինություն, ռազմական միջոց­ներ է ձեռք բերել, որ կարող է ցան­կացած պահի հարձակվել, նա պարզապես պահ է փնտրում, հար­մար ակնթարթ, երբ հայկական կողմի զգոնությունը կթուլանա, երբ միջկառավարական լարված հարաբերություններ կլինեն, երբ երկրի ներսում խժդժություններ կլինեն: Այսինքն` ցանկացած պա­հի նա կարող է հարված հասցնել և պատերազմ սկսել, ուստի մեր խնդիրն է` զգոն լինել, զբաղվել ռազմական պատրաստություննե­րով, զինվել, փոխել համակարգի կառուցվածքը, փոխել տակտի­կան, պաշտպանությունը, փոխել կրակի համակարգը, փոխել կոորդինացիոն համակարգը, կատարե­լագործվել պարուրաձև, ոչ թե շրջանակային, և շատ լուրջ վերա­բերվել մեր երկրների անվտանգությանը:

Ձեր գնահատմամբ` հայկական կողմը պատրաստվո՞ւմ է այնպես, ինչպես Դուք եք նշում:

Դա հայկական կողմի խղճին է, ես իշխանության շարքում չեմ, ես միայն գիտեմ, որ կան Զինված ու­ժերը, որը մենք ստեղծել ենք հա­յոց պատմության մեջ առաջին ան­գամ. ես մասնակից եմ այդ գործընթացին: Այն ժամանակ Ադրբե­ջանի նպատակը հետևյալն էր՝ Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: Սա էր ծրագիրը, բայց մենք այն ժամանակ ջարդե­ցինք այս մտադրությունը և ազա­տագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղա­փարն ապրում է, փաստորեն ապ­րում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստո­րագրվեց հրադադարի մասին, հի­մարություն, ապաշնորհ մարդիկ սխալ փաստաթուղթ ստորագրե­ցին պատերազմը դադարեցնելու մասին, կրակը դադարեցնել, ի՞նչ հիմարություն էր դա: Պատերազմն ավարտվում է, և անակնկալ կեր­պով 45 թվականին սովետական իշխանությունը, Ստալինը կրակի դադարեցման պայմանագի՞ր կնքեց ոչ, եղավ կապիտուլյացիա, քանի որ նրանք պարտվել էին և խնդրեցին դադարեցնել ռազմա­կան գործողությունները, Ալիևը խնդրել էր, ուրեմն պետք էր կապի­տուլյացիա պահանջել, սահման և Արցախի անկախություն: Ոչ, կնքե­ցին հրադադար, բայց նա չի դա­դարեցնում կրակը, նա խախտում է այդ համաձայնագիրը և երբեք չի դադարեցնի, քանի որ նա ագրե­սոր է, նա պարտվել է, բայց նա ան­պայման ցանկանում է հաղթել, հատկապես, երբ տեսնում է, որ Հայաստանն այնքան էլ հարուստ չէ, բայց նա մոռանում է, որ հայերն արդեն այն ժողովուրդը չեն, սա զինված պետություն է, ունի բա­նակ, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ով կհաղթի, պատե­րազմի դեպքում ոչ մեկը նման կանխատեսում անել չի կարող: Ամեն բան կարող է պատահել, կա­րող է և մեկ, և մյուս կողմը ոչնչա­նալ, պատերազմն անկանխատեսելի ընթացք է այնպես, ինչպես ապրիլյան գործողությունների ժա­մանակ, երբ նրա հաշվարկները սխալ դուրս եկան, նրա գեներալ­ները չկարողացան դրված խնդիրը լուծել, նրանք կրկին պարտվեցին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս