loader
«168 ժամ». Փաշինյանի այցը Բրյուսել՝ հագեցած օրակարգով

«168 ժամ». Փաշինյանի այցը Բրյուսել՝ հագեցած օրակարգով

«168 ժամի» բրյուսելյան աղբյուրների համաձայն Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վա­ղուց, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդ այ­ցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին։ Ըստ մեր աղբյուրների, Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպա­կան խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկե­րության համաձայնագրի վավերացման քվե­արկությանը, որից բացի՝ ԵՄ-ն որոշել էր աջակ­ցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինան­սավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանություննե­րի պայքարը հանուն բարեփոխումների։ Սա­կայն, ըստ մեր զրուցակցի, այդ արարողու­թյունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապե­տի, սակայն առաջիկայում՝ հուլիսի 4-ին, նա­խատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կող­մը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն։

«Եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա այդ օրերին։ Բնականաբար, փաստաթուղթը կվավերացվի մեծամասնու­թյան կողմից, ինչպես մայիսին։ Որևէ մեկը կաս­կածներ չունի այս առիթով, և դա դրական մթնոլորտ կստեղծի պաշտոնյաների բանակցու­թյունների համար, որոնք նախատեսվում են հիմնականում վիզային ազատականացման և բիզնես կապերի խորացման հարցերի շուրջ։ Հիմնական շեշտը կդրվի այս ոլորտների վրա, քանի որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն արդեն անդ­րադառնում է քաղաքական համագործակցու­թյանը, դրանով ամեն բան ամրագրված է, սա­կայն կա ակնկալիք, որ կարող են խորանալ բիզնես կապերն ու շփումները, կքննարկվեն Հայաստանին տրվող ֆինանսական աջակցու­թյան ընդլայնման հարցերը, ինչպես նաև վի­զային ազատականացման բանակցություննե­րի մեկնարկի հարցը։ Կան քննարկումներ, որ մեկնարկը տրվի այս այցի ժամանակ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։ Մանրամասները դեռ քննարկվում են։ Միանշանակ է, որ կա ցան­կություն՝ ՀՀ վարչապետին դիմավորելու հնարավորինս ներկայանալի և լավ, քանի որ Եվ­րամիությունը ՀՀ ներկայիս իշխանությունների հետ համագործակցության լայն դաշտ է տես­նում, ակնկալում է, որ Եվրամիության հարաբե­րությունները Հայաստանի հետ կլինեն այն մա­կարդակի վրա, ինչ եվրոպական ներդրումներն ու աջակցությունն են ՀՀ-ին, քանի որ տարիներ շարունակ ԵՄ-ն եղել է Հայաստանին ամենա­մեծ աջակցություն տվող կառույցը, սակայն քաղաքական հարաբերությունների մակար­դակը դրան այդքան էլ համապատասխան չի եղել։ Ուստի կա ցանկություն, որ հարաբերու­թյունները բոլոր ոլորտներում հավասարա­կշռվեն։ Այս իմաստով կան որոշակի հույսեր, դրական տրամադրվածություն, ԵՄ-ն պատ­րաստվում է խթանել ՀՀ-ում բարեփոխումների մասշտաբային գործընթացը։ ԵՄ-ն հավատում է, որ այս ծրագրերը հնարավոր են, քանի որ տեղավորվում են ՀՀ վարչապետի ծրագրերի մեջ»,- ասաց բրյուսելյան մեր զրուցակիցը։

«168 ժամի» հետ զրույցում Վրաստանի ԱԳ նախկին ղեկավար, քաղաքագետ Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ՀՀ նորընտիր իշխա­նությունների հարաբերությունները Եվրամիու­թյան հետ շատ ավելի արդյունավետ կարող են լինել, քանի որ կա քաղաքակրթական նմանու­թյուն։ «ՀՀ նախկին իշխանությունները հայտա­րարում էին, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները քաղաքակրթական ընտրություն է, բայց դա լի­ովին չէր համապատասխանում իրականությա­նը, և ներկայիս բացահայտումները դրա վառ ապացույցն են։ Պետք է նշել, որ կար անկեղծ ցանկություն՝ շարունակել խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները, սակայն խոչընդոտող արատավոր երևույթները, որոնց արմատները շատ խորն էին, շատ էին, որոնք անընդհատ հետ էին մղում ՀՀ-ԵՄ հարաբերությունները։ Կարծում եմ՝ Փաշինյանի օրոք կթարմանան ՀՀ-ԵՄ հարպբերությունները, եթե բարեփո­խումներ լինեն հայ-ռուսական հարաբերու­թյուններում ևս, քանի որ այդ արատավոր երևույթների շարքում կարելի է առանձնացնել հայ-ռուսական հարաբերությունների որոշ դր­վագներ։ Սա անհրաժեշտ նախապայման է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարու­թյուններում արդեն իսկ արտացոլված են որոշ փոփոխություններ Ռուսաստանի ուղղությամբ, այս պահի դրությամբ, կարծում եմ, դա բավա­րար է, քանի որ ՀՀ նոր իշխանությունները պետք է կարողանան շարունակել Ռուսաստա­նի ուղղությամբ ևս դրական հարաբերություն­ների նախկին պրակտիկան որոշ խմբագրում­ներով։ Փոփոխություններ ես արդեն իսկ նկա­տել եմ, երբ ՀՀ վարչապետը շեշտել է առկա խնդիրների մասին, դրանք լուծելու անհրաժեշ­տության և, ամենակարևորը՝ սուվերենությունը հարգելու մասին, քանի որ նախկին հարաբե­րությունների հիմքում սուվերենության նկատ­մամբ անարգանքն էր, որով վերջին տասնամ­յակներին առաջնորդվում է ՌԴ իշխանությունը։ Այս ամենը ՀՀ վարչապետն անում է շատ զգույշ, որպեսզի չառաջանան արտաքին քա­ղաքական խնդիրներ, առճակատում Ռուսաս­տանի հետ։ Մեկնարկը դրական եմ գնահա­տում։ ԵՄ-ն փորձում է շնորհակալություն հայտնել Փաշինյանին երկրում տեղի ունեցած բարձր մակարդակի գործընթացների համար՝ խոստանալով ավելի մեծ աջակցություն, ավելի մեծ ծրագրեր, վիզային ազատականացում, և այլն, և այլն։ Այս ամենը, բնականաբար, հնա­րավորություն կդառնա, եթե Փաշինյանը կարո­ղանա հաջողել իր արտաքին քաղաքականու­թյունը բոլոր ուղղություններով»,- ասաց Ի. Մենագարիշվիլին։ Նրա խոսքով՝ ներկայումս իրե­նից մեծ խնդիր չի ներկայացնում վիզային ազատականացման բանակցությունների մեկ­նարկի հարցը։ «Նախկինում դրված էին որոշա­կի նախապայմաններ, բայց կրկին խրախուսման նպատակով կմեկնարկեն այդ բանակցությունները», - ասաց Մենագարիշվիլին։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս