loader
«168 ժամ». Ռուսական ներկայությունը Սիրիայում լուրջ խնդիր է ԱՄՆ- ի համար»

«168 ժամ». Ռուսական ներկայությունը Սիրիայում լուրջ խնդիր է ԱՄՆ- ի համար»

«ՌԴ նախագահին պետք էր Սիրիայից հեռանալ որպես հաղ­թող, սա շատ կարևոր հանգամանք է: Ընդհանուր առմամբ սի­րիական բանակին ռուսական ուժերի օգնությամբ կենտրո­նում, իսկ քրդական ուժերին՝ հյուսիսում հաջողվեց ազատել Սիրիան «Իսլամական պետություն» խմբավորումից: Սրան զուգահեռ տարածաշրջանային երկրներն են որոշում Սիրիա­յի քաղաքական ապագան առանց ԱՍՆ-ի ակտիվ միջամտու­թյան, ինչը գոհացնում է Ռուսաստանին, բայց դա չի նշանա­կում, որ միշտ կարող է այսպես շարունակվել, քանի որ Թրամփի հնարավոր քայլերն անկանխատեսելի են, կան կարծիքներ, որ այդ քայլերը կարող են Ռուսաստանի հանդեպ շատ ավելի կոշտ լինել, քան նախկինում, որովհետև ԱՄՆ-ում սրվել է հա­կառուսական տրամադրությունը: Ուստի ռուսական կողմը փորձում է սրանով չեզոքացնել հնարավոր ռիսկերը և Սիրիա­յից հեռանալ որպես հաղթող, քանի որ կա հակառակի վտան­գը: Ռուսական ներկայությունը Սիրիայում լուրջ խնդիր է ԱՄՆ- ի համար»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառ­նալով օրերս Սիրիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը ասել է ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն:

Նա նշել է, որ ամերիկացիների պասիվությունը Սիրիայում մի շարք պատճառներ կարող է ունենալ: Դրանցից ամե­նակարևորը, ըստ վերլուծաբանի այն է, որ ԱՄՆ-ը չկարողա­ցավ այս խնդրում էական դերակատարություն ստանձնել, իրեն ճիշտ դիրքավորել, բեկումնային որոշումներ կայացնել: «Ամեն դեպքում, դեռ ամեն բան ավարտված չէ, որքան էլ որ ՌԴ նախագահը դուրս է բերում զորքերը, սա քաղաքականություն է, ամեն ինչ ավարտված չէ, և այդ մասին իրենց հայտարարու­թյուններով են հանդես եկել արևմտյան առաջնորդները: Ուստի պետք է սպասել և տեսնել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան այս որոշումից հետո»,- ասել է Մալաշենկոն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս