loader
«168 ժամ». Ստանիսլավ Տարասով․ «2017 թվականին Մոսկվան հետևեց Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը»

«168 ժամ». Ստանիսլավ Տարասով․ «2017 թվականին Մոսկվան հետևեց Երևանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացմանը»

«Տարին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար արձանագրվեց և հաղթանակով, և հիասթափությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով 2017թ. աշխարհում տեղի ունեցած զարգացումներին ու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Անդրադառնալով Ռուսաստանի հետսովետական քաղաքականությանը՝ ռուս քաղաքա­գետը նշեց, որ այստեղ դրամատիկ փոփոխու­թյուններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ շարու­նակել է գործել ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, որոնք այդպես էլ ոչ մի բանով աչքի չընկան այս տարի: Երկ­կողմ հարաբերություններում, Տարասովի խոս­քով, Մոսկվան հանգիստ հետևեց, թե ինչպես են Երևանը և Մինսկը դիվերսիֆիկացնում իրենց արտաքին քաղաքականությունը: «Հայաստանն այս տարի Եվրամիության հետ նոր համաձայնագիր ստորագրեց, որը Մոսկվան հանգիստ ընդունեց, ինչպես Ղազախստանի դեպքում»,- ասաց Տարասովը: Խոսելով ԼՂ հա­կամարտության գոտում տեղի ունեցած զար­գացումներից՝ ռուս քաղաքագետն ասաց, որ այստեղ էական փոփոխություններ չեն եղել:

«էականն այն էր, որ տարվա սկզբում Ադրբե­ջանին հաջողվեց չեզոքություն մտցնել կար­գավորման բանակցություններում՝ դրանցից դուրս մղելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների համաձայնությունները, սակայն ամերիկյան կողմի նոր համանախագահը, ապա ԱՄՆ պետքարտուղարը, իսկ տար­վա վերջին բոլոր համանախագահները խոսե­ցին այդ համաձայնությունների մասին, որոնք էական են բանակցային գործընթացը շարունակելու համար նաև մյուս տարի արդյունա­վետ կերպով»,- մեկնաբանեց Ստանիսլավ Տարասովը:

Նա հույս հայտնեց, որ նախարարական հան­դիպումը, որը պետք է կայանա հունվար ամ­սին, արդյունավետ կլինի այս համաձայնու­թյունների իրագործման ճանապարհին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս