loader
«168 ժամ». Սթափեցնող կոչ

«168 ժամ». Սթափեցնող կոչ

«Հայ-թուրքական արձանագրություններով սկսված հայ-թուրքական կարգավոր­ման գործընթացը լավ մեկնարկ էր հաջող արդյունք ստանալու համար: Արձանա­գրությունների բովանդակությունը լավն էր, սակայն գործընթացը կողմերին, մասնավորապես՝ Թուրքիային, պարտադրված էր Արևմուտքի, Ռուսաստանի կողմից, որից հետո հարցը կորցրեց հրատապությունը «միջնորդների» համար, և գործըն­թացը կանգ առավ: Արձանագրությունների վավերացման գործընթացի տապալու­մը երկու ասպեկտ ունի, որոնցից մեկը ԼՂ հակամարտությունն է, մյուսը՝ Թուրքիա­յի հարևանությամբ պատերազմի օջախը՝ սիրիական պատերազմը և բարդ տարածաշրջանային կապերը»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Անկարայի քաղաքա­կանության կենտրոնի Միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կովկասում անկայունության ինտրա- և ինտեր-հասարակական սկզբնաղբյուրները և ԵՄ-ի՝ դրանց արձագանքելու հնարավորությունները» FP7 նախագծի ավագ հետազոտող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին: Նա հետաքրքրական է համարել ՀՀ նա­խագահի դիտարկումն այն մասին, որ «նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ»:

«Տպավորություն է, թե հայ-թուրքական արձանագրությունները զի­ջում էին Հայաստանի կողմից, և հարաբերությունները կարգավորելու նոր հնարա­վորության դեպքում Հայաստանն է նախապայմաններ առաջադրելու: Սա գուցե սթափեցնող կոչ էր կամ էլ ապագային ուղղված առաջարկ, այս պահին դժվար է ասել, բայց այդ հանգամանքն ինձ ուշագրավ թվաց, քանի որ նոր հնարավորության դեպքում կարելի էր պարզապես թարմացնել հայ-թուրքական արձանագրություն­ների բովանդակությունը, չէ՞ որ դրանում մշակված էին այն բոլոր կետերը, որոնք անհրաժեշտ էին կարգավորման համար: Այնուամենայնիվ, այդ նախադասությունը խոսուն էր, դա նշանակում է, որ կա արդեն պատկերացում, թե ինչպիսին կարող է լինել ապագա համաձայնագիրը հնարավորության դեպքում»,- ասել է Փանսմանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս