loader
«168 ժամ». Ստատուս-քվոյի պահպանման համար

«168 ժամ». Ստատուս-քվոյի պահպանման համար

«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փոր­ձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ու­նեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամար­տող կողմերի և համանախագահների հայտարարություննե­րը բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակա­սում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցու­թյունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:

Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասել է, որ այս հանդիպումների ընթացքում բա­զում պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ին­չո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ՝ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում: Անկախ համանախագահների կամքից հա­կամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոց­ներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն' սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժ­վել և սկսել բանակցություններ»,- ասել է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս