loader
«168 ժամ». Թրեյսի Ջերման․ «Պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի»

«168 ժամ». Թրեյսի Ջերման․ «Պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի»

«Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային հետախուզու­թյան տնօրինության գրասենյակը Դեն Քոութսի գլխավորությամբ, փետրվարի 13-ին հրապարակել է ԱՍՆ հետախուզության գնահա­տականն աշխարհում հնարավոր սպառնա­լիքների առնչությամբ: Զեկույցում անդրա­դարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կող­մը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում:

Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտու­թյան, որը կարող է ներգրավել Ռուսաստա­նին աջակցելու տարածաշրջանում իր դաշ­նակցին:

ԱՄՆ Ազգային հետախուզության գրասեն­յակի գնահատմամբ՝ կողմերի շրջանում փոխ­համաձայնության գալու ցանկության բացա­կայությունը, Ադրբեջանի կողմից մշտական ռազմական մոդեռնիզացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամ­թերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջաց­նում:

Թրեյսի Ջերմանն ասաց, որ ռիսկերը, որոնք թվարկված են զեկույցում որպես պատերազմ հրահրող գործոններ, առկա են Ղարաբաղյան հակամարտության շփման գծում: Սակայն, ըստ նրա, դրանք նոր գործոններ չեն, պատերազմի սպառնալիքը Ղարաբաղում միշտ է եղել, սակայն հարցը մեկն է՝ իրականում կլի­նի՞ պատերազմ, թե՞ ոչ, քանի որ կողմերին զսպող գործոններ ևս կան:

«Զեկույցից բացակայում է այն գործոնը, որը լուրջ ազդեցություն ունի այս կոնֆլիկ­տում՝ դա արտաքին ազդեցությունն է, գերտե­րություններից որևէ մեկն այսօր հե­տաքրքրված չէ պատերազմով և չի աջակցի կողմերից և ոչ մեկին պատերազմի սանձա­զերծման դեպքում: Սա զսպող գործոն է: Հա­կամարտող կողմերի պատրաստվածությունը ևս զսպող գործոն է, քանի որ ունենալով գերժամանակակից սպառազինություն, լինելով ավելի սպառազինված, քան Հայաստանը, ապրիլյան պատերազմը շարունակել Ադրբեջանը չկարողացավ կամ չցանկացավ: Ներ­կայումս զսպող գործոն է նաև այն, որ Հայաս­տանը քաղել է որոշ դասեր այդ պատերազ­մից և որոշակիորեն արդիականացրել իր ռազմական համակարգը, Ռուսաստանից պահանջել է վերականգնել տարածաշրջանի ռազմական հավասարակշռությունը, որի մա­սին ՌԴ իշխանություններն այդքան խոսում են, այդ պահանջները ոչ լիովին, բայց իրավի­ճակ են փոխել, ապրիլյան պատերազմից հե­տո Հայաստանը փոխվել է, Ռուսաստանը սկ­սել է ինչ-որ առումով հաշվի առնել Հայաս­տանի իշխանությունների և հասարակության հայտնած դժգոհությունները, քանի որ ապրիլյան պատերազմը դաս էր նաև Ռուսաստա­նի համար, Ռուսաստանը հասկացավ, որ Ղա­րաբաղյան հակամարտության ղեկն ամենևին էլ իր ձեռքում չէ, այլ այն զենքի, որն ինքն է վաճառում կողմերին: Բնականաբար, դրանից հետո զենքի վաճառքը չդադարեց, սակայն տեսանելի է, որ որոշ դրվագներում ռուսական քաղաքականությունը փոխվել է: Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները շարունակում են էլ ավելի արդիականանալ, պատրաստվել հնա­րավոր մարտահրավերներին: Հասկանալի է նաև այն մտայնությունը, որը նշված էր նաև զեկույցում այն մասին, որ Ռուսաստանը կա­ջակցի Հայաստանին, Ադրբեջանն իր հերթին կստանա Թուրքիայի աջակցությունը, ինչպես ապրիլյան պատերազմին: Վստահ եմ ռուսա­կան աջակցությունը Հայաստանին չի լինի այնպիսին, ինչպիսին թուրքական աջակցու­թյունն էր, բայց Հայաստանի պահանջի դեպ­քում այն չի կարող չլինել, ուստի այդ պնդու­մը տեղին է»,- ասաց Ջերմանը:

Բրիտանացի փորձագետը նշեց, որ պատե­րազմը կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը:

Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ նման դի­մադրության Ադրբեջանը չէր սպասում, ժամա­նակի ընթացքում այդ դիմադրությունն էլ ավելի է ուժեղանում, և պատերազմի այդ փորձը Հայաստանի օգտին էր:

«Կարծում եմ, պատերազմի վտանգը կա, քանի որ հարվածը հարվածի է հանգեցնում, սադրանքը սադրանքի, բայց պատերազմա­կան երկարատև գործողություններ Ղարաբա­ղում չեն լինի, դրա փորձը կողմերն ունեն, միմյանց և սեփական հնարավորությունները ճիշտ են գնահատվում: Չկարգավորված հա­կամարտությունը միայն ներքաղաքական խնդիրներ լուծելու նպատակով գուցե օգտա­գործվի, գուցե լինեն սադրանքներ, կարճատև բախումներ և ոչ ավելին, քանի որ պատերազմելու վստահություն կողմերը չունեն»,- ասաց Ջերմանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս