loader
«168 ժամ». Վաղարշակ Հարությունյան. Թուրքիայի թույլ լինելը նպաստում է Հայաստանի անվտանգության բարձրացմանը

«168 ժամ». Վաղարշակ Հարությունյան. Թուրքիայի թույլ լինելը նպաստում է Հայաստանի անվտանգության բարձրացմանը

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

ԱՄՆ-ը սպառնում է խզել պաշտպանական համագործակցությունը Վաշինգտոնի և Անկարայի միջև և պատժամիջոցներ կիրառել Թուր­քիայի հանդեպ, Եթե նա չհրաժարվի ռուսական Տ-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանու­թյան հրթիռային համակարգի ձեռքբերման գործարքից: Ըստ Ձեզ՝ Թուրքիան դեմ կգնա՞ ՆԱՏՕ-ին և կգնի՞ այդ համակարգերը:

Թուրքիան բազմիցս գնացել է ՆԱՏՕ-ի որոշումների դեմ: Դա նոր երևույթ չի, դա եղել է և 70-ականներին, երբ Թուրքիան դուրս է հանել ամերիկյան ռազմական բազան իր տարածքից, և 2003 թ„ երբ ԱՍՆ-ը կոալիցիայի հետ միասին սկսում էր մարտական գործողություններ Իրաքի դեմ, ըստ այդ ծրագրի Թուրքիայից ԱՄՆ զորքերը պետք է մտնեին Իրաքյան Քուրդիստան, ինչին դեմ գնաց Թուրքիան և թույլ չտվեց, որովհետև պահանջ էր դնում, որպեսզի ինքը մտնի Իրաքյան Քուրդիստան, իսկ եթե նա դա իրականացներ, ապա հակահուսեյնական կոա­լիցիան չէր ձևավորվի, և քրդերը չէին միանա այս կոալիցիային: Դրա համար ԱՄՆ-ը չէր կա­րող դրան համաձայնել, բայց Թուրքիան թույլ չտվեց, իսկ ԱՄՆ-ի զորքերը մոտ 1 ամիս սպա­սում էին այդ թույլտվությանը: Վերջում ԱՄՆ-ը իր ծրագրերը փոխեց և զորքերը մտցրեց այլ տեղից: Այնպես որ, սա նոր երևույթ չի: Մյուս կողմից ՌԴ-ն զենք է վաճառել Հունաստանին և հակաօդային պաշտպանության, և ռազմա-ծովային ուժերի տարբեր զինատեսակներ, այ­սինքն այդպիսի փորձ կա: Ինչ վերաբերում է կոնկրետ այս իրավիճակին, ապա, եթե հիշենք ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը, վերջինս ասաց, որ հիմնական հարցը եղել է այդ գոր­ծարքի հետևանքների քննարկումը: Եվ բնա­կան է. Թուրքիայի քայլն այսօր, երբ նա գնում է զենք Ռուսաստանից, դա նշանակում է, որ խախտում է ՆԱՏՕ-ի կանոնները: Եվ քանի որ հակաօդային պաշտպանությունն այնտեղ գոր­ծում է որպես միասնական համակարգ, այս պարագայում կառաջանան լրջագույն տեխնիկական հարցեր: Ես բազմիցս ասել եմ, որ Թուր­քիան չունի հակաօդային պաշտպանության հեռահար միջոցներ, ինչ ունի նույն ՀՀ-ն: Թուր­քիան ասում է, որ ինքը խնդիր ունի լուծելու, ապահովելու իր անվտանգությունը, կոնկրետ հակաօդային պաշտպանությունը: Ռուսական Տ-400-ի հետ կարող է համեմատվել ամերիկյան Patriot համակարգը: Եվ Էրդողանը հայտարա­րեց, որ գնում է այս քայլին, որովհետև չի կարո­ղանում համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որ­պեսզի ձեռք բերի ամերիկյան համակարգերը, դրա համար էլ ստիպված են գնում ՌԴ-ից: Սա է իրական ռազմատեխնիկական համագործակ­ցության խնդիրն այդտեղ: Իրականում Էրդողա­նը խաղ է խաղում, և Թուրքիան դա միշտ է իրա­կանացրել, նա գնում է այնպիսի մի գործարքի, որը հակասում է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին, դրանից հե­տո հրաժարվում է, երբ հասնում է իր նպատակ­ներին, գալիս են համաձայնության և իրակա­նացնում են այն, ինչ իրենք ուզում էին գինն են իջեցնում, և այլն: Նույնն է, ինչ եղավ Եվրոպայի հետ փախստականների հետ կապված, երբ Էր­դողանը պայմաններ դրեց, պահանջ 3 մլրդ եվ­րո, այդտեղ էլ լրջագույն հակասություններ եղան, և վերջում ստացվեց այնպիսի իրավի­ճակ, որ Եվրոպան համաձայնեց տրամադրել այդ 3 մլրդ եվրոն: Նույնն այս դեպքում է: Սա մի գործընթաց է, որի լուծումն ունի 2 տարբերակ: Առաջինը՝ Թուրքիան հասնում է իր նպատակ­ներին, և դա միայն ՀՕՊ խնդիրը չէ: Սա շան­տաժի միջոց է, որ Թուրքիան օգտագործում է: Ինքը կհասնի իր նպատակներին, իսկ իր պա­հանջներից մեկն էլ Գյուլենին վերադարձնելն է Թուրքիա, որովհետև Էրդողանը համարում է, որ հեղաշրջման փորձը կազմակերպել էր Գյուլենը, իսկ ԱՄՆ-ը նրան չի հանձնում Թուրքիային: Այնպես որ, սա լրջագույն խնդիրներ են ստեղծ­ված թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական քաղաքականության արդյունքում, ինչն Էրդո­ղանը փորձում է լուծել այս ճանապարհով: 2-րդ տարբերակն այն է, որ Թուրքիան շարունակում է ՌԴ-ի հետ համագործակցությունը:

Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը ու Թուրքիան համաձայնության չգան, և Անկարան ձեռք բերի Տ-400 համակարգերը, ԱՄՆ-ն էլ գնա այդ քայ­լին ու պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի հանդեպ, տարածաշրջանում իրավիճակն ինչպիսի՞ն կլինի:

Տարածաշրջանում այս իրավիճակն արդեն ունենում է իր ազդեցությունը: Այս հակամար­տությունը թուլացնում է ՆԱՏՕ-ն տարածաշր­ջանում, ինչը բխում է և Իրանի, և Ռուսաստանի շահերից: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ից հետո երկրորդ պետությունն է իր բա­նակի քանակով, իր հզորությամբ, և այստեղից իր բոլոր հետևանքներով տարածաշրջանում:

Հայաստանի վրա դա ի՞նչ ազդեցություն կունենա:

Այս իրավիճակը նպաստում է Հայաստանի անվտանգության բարձրացմանը: Երբ Թուրքի­ան խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի հետ և, բնական է, որ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անելու է, որ այս գործար­քը չլինի, որովհետև դա հակասում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շահերին, այդ պարա­գայում Թուրքիան այլևս թուլանում է, իսկ Թուր­քիայի այսպիսի թույլ լինելը նպաստում է անվ­տանգությանը տարածաշրջանում, մասնավո­րապես ՀՀ անվտանգությանը, որովհետև նա այս պարագայում չի հրահրելու ռազմական գործողություններ Ղարաբաղում, որովհետև դա իր շահերից չի բխում: Այս թուլացած վիճա­կում նա չի կարող դա անել, հատկապես, որ Ռուսաստանի հետ ինքը հիմա ստիպված գտն­վում է հարաբերությունների մեջ, որպեսզի կոմ­պենսացնի այն սպառնալիքները, որ կարող են լինել, և նրանք համագործակցում են Սիրիայի հարցում: Այն ծրագրերը, որ ուներ Թուրքիան, չէր կարող իրականացնել ԱՄՆ-ի կողմից ղեկա­վարվող կոալիցիայի հետ միասին, իսկ իր նպատակն էր մասնատել Սիրիան կամ իշխա­նության բերել մեկին, որը կապահովի Թուրքի­այի շահերն այդ տարածաշրջանում: Երբ տե­սավ, որ դա չի լինում այս տարբերակով, և տես­նում է, որ Ռուսաստանն է այնտեղ խնդիրներ լուծում կարողացավ իշխանությունը պահել և թույլ չտալ մասնատել Սիրիան, ապա էրդողա­նը հիմա փորձում է լուծել նույն խնդիրն այն­տեղ ՌԴ-ի միջոցով:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս