loader
«168 ժամ». Վահագն Խաչատրյան. Կախարդական փայտիկի բացակայության էֆեկտը

«168 ժամ». Վահագն Խաչատրյան. Կախարդական փայտիկի բացակայության էֆեկտը

Հայ ազգային կոնգրես կուսակցության վար­չության անդամ, տնտեսագետ Վահագն Խա­չատրյանը համաձայնեց, որ ներկայիս կառա­վարության գերնպատակը պետք է լինի ար­դար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը։

Ըստ նրա՝ սպասումների առումով ներկայիս իրավիճակն արտառոց է, նմանատիպ իրավի­ճակ կար նաև 90-ականներին, այսինքն՝ սպա­սումները շատ մեծ են, և դա ամենակարևորն է։

«Սպասումները միանշանակ դրական են, հատկապես՝ դրսի ներդրողների կողմից»,- ասաց Վ. Խաչատրյանը։

Նա ներկայացրեց նաև այս տարի հրապա­րակված Համաշխարհային բանկի 4 խորհուրդները Հայաստանին՝

1. բարեփոխումներն ամենայն հավանակա­նությամբ հաջող կլինեն, եթե իրապես բարեփո­խում լինեն, դրանք մեծ առավելություններ կտան թանկարժեք ստատուս-քվոյի պահպանման համեմատ, և ՀԲ-ն կոչ է անում ցան­կացած փոփոխություն բարեփոխում չկոչել,

2. բարեփոխման նախաձեռնողները պետք է տեխնիկական ապացույցներ ունենան, որ ապագաղափարականացված և անկողմնակալ կլինեն, էլիտաները պետք է ցույց տան բնակ­չությանը, թե որքան անօգուտ է ստատուս– քվոն, և ինչ դրական փոփոխություններ կբերեն բարեփոխումները, այս հարցում կարող են օգ­նել անկախ վերլուծական, հետազոտական կենտրոնները,

3. եթե այս 2 կետերը պահպանվում են, բա­րեփոխումների խոչընդոտ է դառնում վնասը, որը հասցվում է որոշակի խմբերի։ Իշխանու­թյունը պետք է նրանց խոստանա կիսվել բարե­փոխումների դրական արդյունքներով, որպես­զի նրանք չխանգարեն, սակայն փոխհատու­ցումը կարող է շատ մեծ լինել և հնարավոր չլի­նի իրականացնել դա։ Այդ դեպքում պարտվող խմբերը կարող են փորձել համոզել քաղաքա­ցիներին, որ փոփոխությունները նրանց շահից էլ չեն բխում, կամ էլ գիտակցաբար այնպիսի տնտեսական քաղաքականություն վարեն, որ հասարակությանը վնաս հասցնի։ Այդ պատճա­ռով պետությունը պետք է կենտրոնանա նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխու­թյունների վրա, որ թուլացնի դժգոհ լոբբիստ­ների ազդեցությունը,

4. երբ բարեփոխումներին խանգարում են պոպուլիստական պահանջները կամ էլ պարտ­վող խմբերի տարածած սխալ տեղեկություննե­րը, այդ դեպքում քաղաքական գործիչները պետք է փոփոխությունների անհրաժեշտու­թյան որակյալ ապացույցներ ներկայացնեն։

«Սա այսօրվա գործող կառավարության մարտավարությունը կամ ռազմավարությունը պետք է լինի, որովհետև իրականում այդպես էլ լինելու է, երբ փոփոխությունները կատարվեն, միշտ դիմադրող լինելու է»,– ասաց Վ.Խաչատրյանը՝ կարևորելով քաղաքական կամքը բարեփոխումներն իրենց նպատակներին հասցնելու համար։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս