loader
«168 ժամ». Վլադիմիր Եվսեև․ Ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար

«168 ժամ». Վլադիմիր Եվսեև․ Ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար

«168 ժամի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

- Կարծիքներ են շրջանառվում, որ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը, և Ադրբեջանը պատերազմ չի սկսի:

- Բնականաբար, որևէ երկրի ձեռնտու չէ պա­տերազմը որևէ երկրի հետ: Բայց պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է այն պատճառով, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակը բարենպաստ է համարում, կարծում, որ գուցե չլինի համարժեք պա­տասխան:

- Շատ վերլուծաբաններ կարծիք են հայտ­նում այն մասին, որ ադրբեջանական կողմն օգտվում է հայ-ոուսական հարաբերություննե­րում առաջացած խնդիրներից ՀՀ-ում տեղի ու­նեցած հեղափոխությունից հետո՝ ձգտելով խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեծացնելով ճնշումը՝ քաղաքական և ռազմական, Հայաստանի նկատմամբ: Ըստ այդ վարկածների՝ չի բացառվում, որ սիրիական Իդլիբի շուրջ ռուս-թուրքական բանակցություններում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը, այն, որ Իդլիբի շուրջ թուրքական զիջման փոխարեն՝ ռուսական կողմը «թույլ կտա» Ղարաբաղյան ուղղությամբ թուրք-ադրբեջանական առավելություն: Ստեղծված իրավիճա­կում այս գործոնն ի՞նչ նշանակություն ունի:

- Ընդհանուր առմամբ կբացառեի այդ գործո­նի ազդեցությունը: Իդլիբի կարևորությունը շատ մեծ է Թուրքիայի համար: Սրանք միմյանց կապելը շատ սխալ է: Ստեղծված իրավիճակի պատճառներն այլ տեղում պետք է փնտրել: Ինչպես ասացի, ես կարծում եմ, որ այն փոփո­խությունները, որոնք ՀՀ-ում են տեղի ունենում, դիտակվում են Ադրբեջանում որպես խիստ դրական, թեև Հայաստանում չեն համաձայնի այս կարծիքին: Խիստ դրական այն իմաստով, որ ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն: Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում Պաշտպանության նախարարը, Գլխա­վոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատաս­խան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները: Ադրբե­ջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է: Այս ընթաց­քում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբե­ջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծ­ված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս