loader
«Առավոտ». Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են

«Առավոտ». Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են

«Առանց բանակցությունների՝ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է»,֊ խորհրդարանում երեկ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխարտգործնախարարն ասում է, որ Հայաստանը պետք է մասնակից լինի ռազմական գործողությունների վերսկսման կանխար­գելմանն ուղղված հարթակներին. «Բայց երբեք Հայաստանն իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցել այն հարցերի շուրջ, որոնք Արցախի Հանրապետության տիրույթում են»։ 

Նրա հավաստմամբ՝ Հա­յաստանում և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները միջազգա­յին ասպարեզում հայկական կողմերի դիրքերը կամրապնդեն։

«Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է»,- ասաց նա։ Այսօր բանակցություններում առաջընթացի հնարավորություն Շավարշ Քոչարյանը չի տեսնում։ Առաջընթաց, ըստ նրա, կլինի, երբ Ար­ցախը նստի բանակցությունների սեղանի շուրջը։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս