loader
«Առավոտ». Ալիկ Սարգսյանը՝ «խոշոր ձկներին» գլխից բռնելու մասին

«Առավոտ». Ալիկ Սարգսյանը՝ «խոշոր ձկներին» գլխից բռնելու մասին

«Չէի ասի, թե մանր են: Եթե խոշոր կոռուպցիա հայտ­նաբերվել է, ի՞նչ եք կարծում՝ ներողամի՞տ են եղել»,- խորհրդարանում լրագրողների դիտարկումներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախ­կին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Լրագրողները նկա­տել էին, որ կոռուպցիայի մանր դեպքեր են բացահայտվում Հայաստանում: ՀՀԿ-ական պատգամավորը համամիտ չէ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

Հիշեցնենք, ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը մնում է այն, որ իշխանությու­նը չարաշահվում է: Ալիկ Սարգսյանն ասում է՝ կոռուպցի­այի դեմ պայքար այս պահին իրականացվում է. «Մարդիկ կալանավորվում են, տարբեր բացահայտումներ կան: Քնն­չական ծաոայությունում, մյուս ծառայություններում բազմա­թիվ նյութեր կան, ըստ իմ տեղեկությունների, որ քննու­թյուն է կատարվում և շուտով նաև հանրությունը կիրա­զեկվի»: Ալիկ Սարգսյանը հիշեցրեց, որ ազդարարի ինս­տիտուտ է ներդրվել ու հանրությունը պետք է մասնակցի, իներտ վիճակում չմնա, եթե որևէ անձ որևէ պաշտոնյա­յի կողմից չարաշահման մասին տեղեկություններ ունի՝ չթաքցնի, չասի՝ «ինչի՞, ես գործ տվո՞ղ եմ»: «Եթե այս պայքարը թողնում ենք իրավարպահ մարմիններին, ապա տեմպերից մի բողոքեք: Էս մարդիկ հնարավորություն չու­նեն մի փայտիկով ամբողջությամբ դրանք բացահայտեն, ցույց տան ժողովրդին, որ կոռուպցիան վերացել է»,- ասաց նա՝ հավելելով, որ կոռուպցիան վերացնելու քաղաքական կամք կա, բայց մեկ տարում չեն կարող արդյունքներ երևալ: Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ էր հայտարարել, որ «խոշոր ձկներին» գլխից պետք է բռնել ու նկատեց՝ մինչև հիմա «խոշոր ձուկ» չի բռնվել: Ալիկ Սարգսյանը հորդորեց՝ հարցը պատկան մարմիններին տալ. «Բայց երկրի ղեկավարը նե­րողամիտ չէ նման դեպքերի համար: Իսկ իմ պաշտոնա­վարման ժամանակ ինձ որևէ հարցով չի միջնորդել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս