loader
«Առավոտ». Արամ Սարգսյան․ Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել

«Առավոտ». Արամ Սարգսյան․ Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել

ԵԿՄ նախագահի դերում ազա­տամարտիկների մի զգալի հատ­ված տեսնում է «Ելք» խմբակցու­թյան պատգամավոր Արամ Սարգսյանին: Երեկ ԱԺ-ում Արամ Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Մանվել Գրիգորյանի հայտնի դեպքերից հետո հանրա­յին մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ու մեղքը տեսնել նաև երկրապահի մեջ՝ թացը չորի հետ խառնելով, հա­մարելով այդ կառույցն ի սկզբանե սխալ ստեղծված, համարելով էդ կառույցը էս երկրի դժբախտու­թյունների պատռառ»:

Արամ Սարգսյանն ասաց, որ երբ ինքը խոսել է ԵԿՄ-ի ներուժի, խնդիր­ների մասին, որևէ մեկը չի պաշտպանել երկրապահին, ան­գամ ներսում եղած բազմաթիվ անհատներ, որոնք կա՛մ սեփա­կան ամբիցիաներ են ցուցաբե­րել, կա՛մ խոսել են ԵԿՄ-ի անվանափոխության մասին, կա՛մ իրենք իրենց են առաջարկել. «Ես ինքս ինձ չեմ առաջարկել, ես հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու: Հավանաբար շատ ու շատ երկրապահներ հա­մարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է և որպես երախտագիտություն՝ սկսեցին զանգահարել կամ ֆեյսբուքում գրել ինձ, որ ճիշտ եք, լավ կլինի, որ դուք գաք ԵԿՄ նախագահ: Կոլեկտիվ առաջար­կություններ էլ են եղել... Որոշողը ԵԿՄ համագումարն է, ես քաղաքական մարդ եմ, այդ հարցին ինքս դեռ պատասխան չունեմ, այդ հարցի պատասխանը պիտի տա ինքը՝ ԵԿՄ֊ն: Ես կարծում եմ, որ ԵԿՄ-ն կարևոր է այսօր, պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում և համարում եմ, որ այս պատերազմի դեպ­քում այն ռեսուրսները, ինչ մենք անենք, 70 տարեկան զենք բռ­նողն էլ կարևոր է: Ես համարում եմ, որ ԵԿՄ-ն այսօրվա ամենամոբիլ կառույցն է՝ կռվի դաշտ հասնելու»:

Արամ Սարգսյանն ասաց, որ պետությունը քանդելը սկսում են այդ պետության հե­րոսներին վարկաբեկելուց, հա­վատքը խարխափելուց, ու ԵԿՄ-ն քանդելը պետք է մտածել, թե ում է ձեռնտու. «Որ խրամատում նս­տած զինվորը մտածի, որ ԵԿՄ-ն ԵԿՄ չի, կաթողիկոսը կաթո­ղիկոս չի, գեներալը գեներալ չի, բա այդ դեպքում ինքը ո՞ւմ է պաշտպանում, ինչի՞ համար է պաշտպանում»:

Արամ Սարգսյանը խոսեց նաև իր ընդդիմա­խոսների մասին, ասաց, որ երբևէ չի հավակնել լինել այն քա­ղաքական գործիչը, ում մոտե­ցումները բոլորը կիսում են. «Ասում են, որ ես պատերազմը իրենց հետ հավասար չափով չեմ անցել և չեմ ճանաչում էդ տղաներին՝ ինչքան որ պետք է: Ճիշտ են ասում, ես պատերազ­մին մասնակցել եմ մինչև 92֊ը՝ Երասխի վերջին դիրքերի գրա­վումը, դրանից հետո իմ գործու­նեությունը պատերազմական գործընթացում եղել է ավելի շատ փոստատարի գործունեու­թյուն: Էդ տարիներին հեռահաղորդակցության այս միջոցները չկային, հեռախոսով շատ բաներ փոխանցելը նաև կարող էր լսել թե՛ թշնամին, թե՛ մեզ շատ սի­րող բարեկամը, իսկ բաներ կա­յին, որ պիտի գաղտնի լինեին, ծրարներով, նամակներով թե՛ առաջին նախագահի, թե՛ եղ­բորս կողմից հանձնարարվել է ինձ, և ես ուղղաթիռներով ուղ­ղակի կապ եմ ունեցել ղարա­բաղյան իշխանությունների հետ: Պիտի ասեմ նաև այն մարդ­կանց, ովքեր կփորձեն ինձ մե­ղադրել, դա պակաս ռիսկային չէր ուղղաթիռներով թռնելը, քան որոշ տեղերում խրամատում լի­նելը: Ես էդ ժամանակ հայրենի­քին արել եմ այն ծառայությունը, ինչը հայրենիքն ինձնից պահան­ջել է: Ես չեմ փախել, դասալիք չեմ եղել և լուծել եմ էն խնդիր­ները, ինչն իմ առաջ դրվել է»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս