loader
«Առավոտ». Արցախը Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունների զսպման միջոցներ է գործադրում

«Առավոտ». Արցախը Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունների զսպման միջոցներ է գործադրում

«Արցախի իշխանությունները հանդես են գալիս տարածաշրջանում կայունության պահպանման օգտին, այդ իսկ պատճառով միակողմանիորեն տեսահսկման ու վերահսկողության ժամանակակից համակարգ են ստեղ­ծել, ինչը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ անաչառ պատկեր ստանալ: Այս համակարգը կարող է հիմք դառնալ հրադադարի ռեժիմի վերահսկման և սահմա­նային միջադեպերի հետաքննության ապագա միջազգային մեխանիզմի համար: Արցախում շարունակական կերպով պետականության ամրապնդումը, բանակի մարտունակության բարձրացումը, տնտեսությունը, քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը առավել արդյունավետ կդարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունների զսպման ռազմական ու քաղաքական-դիվանագիտական միջոցները: Ինչպես ցույց է տվել ապրիլյան պատերազմը, մենք ի վիճակի ենք արդյունավետորեն զսպել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել նրան վերադառնալ հրադադարի պահպանմանը»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս