loader
«Առավոտ». Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան

«Առավոտ». Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածի արցախյան խնդրին անդրադառնալով՝ ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը երեկ նշեց, որ կառա­վարության ծրագրի մեջ տեղ է գտել այն, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատման մեջ:

Ըստ ադրբեջանագետի՝ եթե խաղաղություն ենք ուզում ձեռք բերել, Արցախի բնակչության ձայնը՝ հանձին Արցա­խի իշխանությունների ներկայացվածության, պետք է լսելի լինի. «Բաքուն բնականաբար փորձելու է ամեն ինչ անել դա կանխելու համար, բայց արդեն խնդիրը այն է, թե որքանով ենք մենբ օգտագործում դիվանագի­տության տարբեր ձևաչափերը, որպեսզի հասկանայի դարձնենք մեր մոտեցումը միջազգային գործընկերնե­րին. սա ինքնանպատակ չի արվում, սա ունի հստակ խնդիր՝ եթե ուզում ենք իսկապես հասնել խաղաղու­թյան, որտեղ ներգրավված կողմերը կկարողանան իրենց ձայնը ունենալ, Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս