loader
«Առավոտ». Արման Մելիքյան. «Արցախի հարցում բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի»

«Առավոտ». Արման Մելիքյան. «Արցախի հարցում բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի»

«Ադրբեջանը փորձում է իր մոտեցումներն առաջ մղել և դրանց ներդաշնակեցնել բանակցային օրակարգի հետ՝ հայկական կողմին «օկուպանտ» որակելով և «իր» տարացքներն ազատելու պահանջ ներկայացնելով: Սա մեր բանակցողների բացթողման հետևանցով ստեղծված իրավիճակ է, որը որոշակիորեն նախապատրաստեց ապրիլյան ռազմական գործողությունները»,- «Առավոտ»֊ի հետ զրույցում անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի ներկայիս փուլին՝ ասում է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Նրա խոսքով. «Մեր բանակցային դիրքերը թույլ են և խոցելի: Հայկական կողմի բանակցողները լուրջ անելիքներ ունեն, շատ հարցեր պետք է վերանայվեն: Բանակցային նոր օրակարգ պետք է ձևավորվի՝ մեր մասով»: Թե ինչպիսի բանակցային օրակարգի մասին է խոսքը, Արման Մելիքյանը չի մասնավորեցնում, քանի որ խնդիրն ընդգրկուն է, իսկ մանրամասները հանրայնացնելը նպատակահարմար չէ: «Եթե որոշվի, որ այդ փոփոխությունները պետք է կատարել, այղ ժամանակ հնարավոր կլինի գործնական փակ միջավայրում նախապատրաստել անհրաժեշտ թեզերը՝ հօգուտ մեր շահերի և մեր անվտանգության»,- ընդգծում է նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս