loader
«Առավոտ». Արմեն Գևորգյանի պարզաբանումները

«Առավոտ». Արմեն Գևորգյանի պարզաբանումները

«Առավոտը» ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ նա­խագահի աշխատակազմի ղեկա­վար Արմեն Գևորգյանից:

Պարոն Գևորգյան, Հայաստա­նի Սահմանադրության փոփոխու­թյուններով պայմանավորված՝ աոաջիկայում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների համատեքստում ի՞նչ փոփոխու­թյուններ են սպասվում հանրապետության նախագահի աշխատակազմում՝ բացի նստավայրի փո­փոխությունից:

Այո, հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շեն­քում: Այդ համալիրը և՛ խորհրդա­յին տարիներին, և՛ Հայաստանի անկախության տարիներին մշտապես ծառայել է որպես պետական և ներկայացուցչական միջոցառումների վայր: Ըստ էության՝ այն ծառայել է նաև որպես վարչական շենք: Այսօր այնտեղ որոշակի փո­փոխություններ են կատարվում անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Ինչ վերաբերում է բուն աշխատա­կազմին, ապա հիմնական փոփո­խություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով:  Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային մի­ավորների թիվը չգերազանցի 155-ը:  Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբա­ժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատես­ված՝ նախագահի լիազորություննե­րի փոփոխությամբ: Մասնավորապես, ապագա աշխատակազմում բացակայելու են այնպիսի ստորա­բաժանումներ, ինչպիսիք են վերահսկողական ծառայությունը, Ազ­գային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Ըստ էու­թյան՝ աշխատակազմի կառուցվածքն ամբողջովին համապա­տասխանեցվելու է ապրիլի 9-ից լի­ովին ուժի մեջ մտնող ՀՀ Սահմա­նադրության պահանջներին: Միա­ժամանակ, կստեղծվեն բոլոր անհ­րաժեշտ պայմանները, որ հանրա­պետության նախագահը իրականացնի պետության գլխի գործա­ռույթները, ինչպես նաև Սահմա­նադրությամբ իրեն լիազորված այլ գործառույթներ:

ԱԺ-ում 2018թ. բյուջեի նա­խագծի քննարկման ժամանակ Դուք ընդհանուր առմամբ ներկա­յացրել եք նախագահի աշխատա­կազմում և կառավարության աշ­խատակազմում նախատեսվող բա­րեփոխումների արդյունքում հաս­տիքների փոփոխության վերաբեր­յալ տեղեկատվություն: Այժմ այդ հաստիքային միավորները ամ­րագրված են օրենքով, կարո՞ղ եք ներկայացնել ինչ տրամաբանու­թյամբ են ձևավորվել այդ թվերը:

Ազգային ժողովում 2018 թվա­կանի ՀՀ պետական բյուջեի նա­խագծի քննարկման ժամանակ ես տեղեկացրի, որ այդ պահի դրու­թյամբ դեռևս շարունակվում են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կառուցվածք­ների և հաստիքների վերաբերյալ քննարկումները: Այսօր, երբ Ազգա­յին ժողով են ներկայացվել համա­պատասխան օրենքների նախագ­ծերը, կարող եմ տեղեկացնել, որ դրանցում արտացոլված լուծումնե­րը բխել են հետևյալ մոտեցումնե­րից՝

1) ձևավորվում է նոր պետական կառույց՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ինչը ենթադրում է, որ կառավարության աշխատակազմը լուծարվելու է, այսինքն՝ լինելու է մեկ վարչական կառույց, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և ընդհա­նուր առմամբ կառավարությանը՝ որպես կոլեգիալ մարմնի: Մամու­լում հանդիպել եմ այս թեմայի վե­րաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին` կար­դալ «Կառավարության կա/ուց­վածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,

2) ՀՀ նախագահի աշխատա­կազմի և վարչապետի աշխատա­կազմի հաստիքների (155 + 600) սահմանման հիմքում ընկած են հետևյալ մոտեցումները՝

⦁ ՀՀ նախագահի աշխատակազ­մի հաստիքների առավելագույն թիվը 2016 թվականին եղել է 411, այնուհետև իմ առաջարկու­թյամբ 2 անգամ ՀՀ նախագահը կրճատել է այն՝ հասցնելով 330֊ի՝ նպատակ ունենալով այդ անցու­մային ժամանակաշրջանում ավելի արդյունավետ օգտագործել պե­տական միջոցները,
⦁ կառավարության աշխատա­կազմի հաստիքների թիվը կազմում է 298, այսինքն՝ 411 + 298 = 709,

⦁  բացի այդ, եթե նկատել եք, վերոհիշյալ օրենքի նախագծով նախարարությունների թիվը 18-ից դարձել է 17՝ կրճատվել է միջազ­գային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարու­թյունը, որտեղ հաստիքների թիվը այսօր 37 է: Միաժամանակ, քա­ղաքացիական ծառայության բա­րեփոխումների արդյունքում լուծար­վելու է Քաղաքացիական ծառայության խորհուրդը և նրան սպա­սարկող աշխատակազմը՝ 7 + 70 հաստիքներով,

⦁  վերջին երկու հանգամանքները կարևոր են այն իմաստով, որ չնայած լուծարվում են պետական կառույցներ, այդուհանդերձ, այդ գործառույթները փոփոխված ծա­վալով և լիազորություններով իրա­կանացվելու է վարչապետի աշխատակազմի կողմից, այսինքն՝ եթե հանրագումարի բերենք այսօր­վա գործող 411 + 298 + 37 + 77 = 823 հաստիքների թիվը, ապա փոփոխությունից հետո գոր­ծելու է 755-ը՝ 68-ով պակաս:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս