loader
«Առավոտ». Արմեն Սարգյանը չի խառնվելու կուսակցական գործերին

«Առավոտ». Արմեն Սարգյանը չի խառնվելու կուսակցական գործերին

«Առավոտը» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին խնդրեց մեկնաբանել իր՝ կուսակցություն ստեղծելու վերաբերյալ լուրերը, որոնք վերջին շրջանում ավելի համառ են դառնում։ Ասեկոսեներ են պտտվում, թե իբր նախագահ ընտրվելուց հետո էլ շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Նախագահն ասաց, որ դրա հավաստիությունը հավասարազոր է զրոյի։ Նաև ժամանակի ավելորդ վատնում համարեց նման լուրերի տարածումը։ 

«Ես ՀՀ նախագահն եմ, և նախագահ լինելով իմ պարտականություններն ունեմ։ Երբևէ չեմ խառնվելու կուսակցական գործերին»,- շեշտեց պարոն Սարգսյանը, ում հանդիպեցինք «Օրրան» այցելելիս։ Ի դեպ, հենց մուտքի մոտ նրան մի քանի քաղաքացիներ նամակներ փոխանցեցին։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս