loader
«Առավոտ». Ազնավուրի նման մեծ արտիստի դեպքում կա երկրորդ կյանք մահից հետո

«Առավոտ». Ազնավուրի նման մեծ արտիստի դեպքում կա երկրորդ կյանք մահից հետո

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ «Ազ­նավուր» կենտրոնում ելույթ ունեցավ անգ­լերեն: Նրա խոսքով՝ Շառլ Ազնավուրը իրականում 100 տոկոսով Ֆրանսիացի էր ու 100 տոկոսով հայ, բայց նա իրականում 100 տոկոս այս աշխարհից էր, աշխարհի քաղաքա­ցի էր. «Դրա համար ելույթ կունենամ անգլերե­նով»: «Սիրելի Մակրոն, ձեր հայրը՝ որպես մեծ պոետ, մի անգամ շատ փիլիսոփայորեն ասաց՝ կյանքը շատ պարզ է, կա ծնունդ, կա մահ, դրա արանքում կյանքն է, շատ պարզ է, մի օր ծնվում ես, մի օր մահանալու ես... բայց թույլ տվեք մի բան ավելացնել, որ Ազնավուրի նման մեծ արտիստի դեպքում կա երկրորդ կյանք մա­հից հետո»: 

Նա շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահին Ազնավուրին սիրելու համար: Նախագահը նաև պատմեց, որ երբ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը Հայաստա­նում էր, միասին շրջում էին քաղաքով, երբ ին­քը նրան ցույց տվեց Շառլ Ազնավուրի տունը, Էլթոն Ջոնն ասաց, թե ինչ ափսոս, որ ինքը հայ չէ, ապա ասաց՝ եթե Շառլ Ազնավուրը համաձայնի, ինքը պատրաստ է նրա հետ Հայաստանում համերգ տալ:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Էլթոն Ջոնի այդ ասածից հետո ինքն անմիջապես զանգել է Շառլ Ազնավուրին, փոխանցել նրա ասածը, ինչին Շառլ Ազնավուրը դրական է արձագանքել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս