loader
«Առավոտ». «Բանակում չծառայելը պետք է իրապես լինի անհնար»

«Առավոտ». «Բանակում չծառայելը պետք է իրապես լինի անհնար»

Սահմանված կարգի խախտմամբ զինծառայությունից խուսափած, մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիներին երեկ որոշեցին թույլ տալ, որ գան Հայաստան, մուծեն սահմանված գումարը' 3,6 մլն դրամը և ազատվեն քրեական հետապնդումից: Աժ պաշտպանության և անվտանգության հար­ցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս խնդրին պետք է ամբողջական լուծում գտնեն. «Ամեն տարի այս օրինագիծը ռեստարտ անելով՝ հնարավորություն ենք տալիս, որ ներբևում շատերը մտածեն, որ կարող են դուրս գալ Հայաս­տանից, գտնել սողանցքներ, խուսափեն բանակից ու այս հնարավորությունից օգտվեն: Ես ուզում եմ, որ այնպիսի իրավիճակ ունենանք մեր անվտանգության համակարգում, որ բանակում չծառայելը իրապես լի­նի անհնար, պատվաբեր պետք է լինի ծառայելը: Մեր քաղաբացիները, դեռ տղա երեխան չծնված, ոչ թե պետք է մտածեն երեխային երկրից հանելու մասին, գիտեք չէ՞, շատերը գնում են, որ ԱՄՆ֊ում ծնն­դաբերեն, որ երեխան դառնա ԱՄՆ քաղաբացի, բայց ես կուզեի, որ առաջին հերթին այնպիսի հեղինա­կություն ունենա մեր երկիրը, որ տղա երեխան ծառայի ի՜ր երկրի զինված ուժերում: Լուծումը միասին կգտ­նենք, այս պահին որևէ դեղատոմս ես չունեմ: ՊՆ-ն էլ պետք է այս խնդրի լուծման ուղղությամբ մտածեր, վերջին հաշվով մենք այս պահին մոտ 10 հազար քաղաքացի ունենք, որոնք այդ տարիքային խմբի մեջ են ու իրենք էլ պետք է կողմնորոշվեն»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս