loader
«Առավոտ». Բանան է ներկրում 23 ընկերություն

«Առավոտ». Բանան է ներկրում 23 ընկերություն

Բանանի շուկայում, որը մեր երկրում տասնյակ տարիներ ամենակուռ մենաշնորհներից էր, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ բանանի մեկ կիլոգրամի մանրածախ գինն էականորեն նվազել է՝ նախորդ տարիներին արձանագրված 750-950 դրամի համեմատությամբ դառնալով 600-550 դրամ։ Մասնագետները պնդում են, որ սա այն խելքին մոտ գինն է, որ պետք է մեր շուկայում լիներ, քանի որ ՌԴ-ից մեկ կգ-ը ձեռք է բերվում 59-60 ռուբլով՝ մոտ 1 դոլարով։

Ամեն անգամ ՊԵԿ-ը վստահեցնում էր, որ բանանի մենաշնորհ շկա, քանի որ մի քանի տասնյակ ընկերություն բանան է ներկրում։ ՊԵԿ-ի տվյալներով՝ 2016–ին էլ, 2017-ին էլ բանան ներկրող մոտ 50 ընկերություն է եղել, սակայն անկախ այն բանից, որ բանանի շուկայում ներկրողներն ավելանում էին, այդ մրցակցությունը հօգուտ սպառողի չէր լինում, և, չգիտես ինչու, բանանն այդպես էլ չէր էժանանամ։

Երեք օր առաջ Պետեկամուտների կոմիտեից «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան՝ նշեցին, որ ապրիլ-մայիս ամիսների դրությամբ մեր երկիր բանան է ներկրում 23 ընկերություն։ Ըստ նույն աղբյուրի՝ առաջին 3 եռամսյակում դրանց թիվը եղել է 19, ապա 4 ընկերությունով ավելացել է։ Թե ինչո՞ւ են մտափոխվել բանան ներկրող մնացած 25-26 ընկերությունները՝ դժվար է ասել, բայց փաստ է, որ անգամ 23-ի պարագայում բանանի գինը նվազել է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս