loader
«Առավոտ». ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Առավոտ». ԲՀԿ-ն մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Տարոն Մարգարյանի՝ Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականը պայմանավորում է ներկա քաղաքական գործընթացներով: «Քաղաքապետարանը կարծես վերջին մնացած «Բաստիլն» էր: Ճիշտ էր հրաժարականի որոշումը: Նոր Հայաստանում նոր էջից պետք է սկսենք: ՀՀԿ-ի թիմը պարտվել էր և ամբողջապես պետք է հեռանար»,- Aravot.am-ի և News.am-ի հետ զրույցում երեկ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց՝ ՀՀԿ-ին ժողովուրդը արդեն իսկ վերաբերմունք է ցույց տվել. «Քաղաքական առու­մով տեղին է, որպեսզի պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները հեռանան իրենց քաղաքական թիմի հետ միասին»:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց՝ արդեն քաղաքական որոշում են կայացրել Երևանի ավագա­նու ընտրություններին մասնակցելու. «Կարծում եմ՝ դրանք կլինեն արտահերթ կարգով: Իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը՝ պարզ կլինի առաջիկա օրերին կայանալիք քննարկումներում»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս