loader
«Առավոտ». «Բողոքի ակցիաներ անողները կարող են միջամտել այլոց իրավունքներին»

«Առավոտ». «Բողոքի ակցիաներ անողները կարող են միջամտել այլոց իրավունքներին»

«Մարդիկ պետք է հաշվի առնեն, որ եթե իրականացնում են բողոքի ակցիաներ, կարող են միջամտել այլոց իրավունքներին և ազատություններին»,- երեկ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով արդեն երեք օր շարունակվող բողոքի ցույցին, որի արդյուն­քում փողոցներ են փակվել, իսկ ամբաստանյալների մի մասը պահվում է դատարանում։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին՝ ցույցի մասնակիցները ապաշրջափակեցին Արշականյաց պողոտան, իսկ դատարանի շենքը՝ ոչ։ Արտակ Զեյնալյանը, վկայակոչելով առաջին նախագահի հարցազրույցը, ասաց, թե համամիտ է, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը. «Յուրաքանչյուրը պետք է հաշ­իվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը։ Այս հեղափոխությունը բա­ցառիկ հեղափոխություն էր, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար։ Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցել, չպետք է բացառենք, որ դա կարող է հակասել ուրիշների շահերին։ Սա պետք է օբյեկտիվ քննություն ստանա»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս