loader
«Առավոտ». «Չենք սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը»

«Առավոտ». «Չենք սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը»

«Խնդրի կարգավորման վերաբերյալ մեր և համանախագահների դիրքորոշումներում լուրջ հակասություններ չկան: Կրկնում եմ, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղար ճանապարհով, բացառապես Մինսկի խմբի շրջանակում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, քանի որ կարևոր է ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադաոնալով հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով բարաթում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ ասաց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Թե ինչպես պետք է դուրս գալ Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի փակուղուց՝ այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել փոխզիջումային տարբերակի շուրջ, Շարմազանովը նշեց. «Չենք սպասում, որ մենք արագ պետք է հասնենք հակամարտության հանգուցալուծմանը: Բանակցությունների այլընտրանքը վատ բան է՝ ոչ խաղաղ կարգավորումը: Չկա առավել արդյունավետ լուծում, քան բանակցությունների ճանապարհն է: Անգամ պատերազմական գործողություններից հետո պետք է նստել և բանակցել: Մի խնդիր ունենք՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: Կարծում եմ՝ դա էլ կլինի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս