loader
«Առավոտ». Դանիել Իոաննիսյան․ Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր

«Առավոտ». Դանիել Իոաննիսյան․ Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր

Դանիել Իոաննիսյանը կասկածում է՝ հարուցված քրեական գործով Սասուն Միքայելյանի «մատը խառն է»

«Իրազեկ քաղաքացիների մի­ավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն ահա­զանգում է, որ 20 օր առաջ իրենց հ/կ-ի FlP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմի­տեում քրեական գործ է հարուց­վել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայ­նագրության հրապարակման համար: Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոս­տանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել: «Քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել ոչ թե վարչական ռե­սուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցու­թյան գաղտնիության խախտման հոդ­վածով: Նույնիսկ ՀՀԿ֊ի 114 տնօրեննե­րի Ձայնագրության հրապարակման ժա­մանակ նման բան չէր եղել։ Շատ կհիասթափվեմ, եթե պարզվի, որ Երևանից գնացած հրահանգով է քննչական մար­մինը նման գործողություն կատարել, որովհետև այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր: Խորապես հույս ունեմ, որ ինչ֊որ անգ­րագետ քննիչի ինքնագործունեություն է, կամ ոմանք ուզում են Սասուն Միքայելյանին այդպես լավություն արած լինեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նա նաև բացահայտ օրենքի խախտում համարեց այն, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով: Ըստ նրա՝ 10-օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեա­կան գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն. «Երկու աղջիկ դիտոր­դի սպառնացել են, նրանց վրա գոռացել են, այն աստիճանի են վախեցրել, որ դիտորդները վախենում էին վերադառնալ քվեարկության սենյակ: Երկու վարկած ունեմ' Կոտայքի մար­զի քննչական մարմնի կոմպե­տենտությունն է, մյուս վարկա­ծը՝ միգուցե տեղական հեղինակություննե­րի բացասական ազդեցությունն է, նույ­նիսկ այնպիսի ազդեցություն, ինչպիսին նախկինում քննչական մարմնի վրա չէր կարող լինել, խոսքը Սասուն Միքայելյանի մասին է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս