loader
«Առավոտ». Դավիթ Բաբայան․ «Այս պահի դրությամբ պարոն Փաշինյանն ասում է այն, ինչ մենք ենք պնդում մշտապես»

«Առավոտ». Դավիթ Բաբայան․ «Այս պահի դրությամբ պարոն Փաշինյանն ասում է այն, ինչ մենք ենք պնդում մշտապես»

Դավիթ Բաբայանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Մեր այն դիտարկմանը՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե մենք խոսում ենք Արցախի հարցի վերջնական կարգավորման մասին, ուրեմն Արցախը պետք է ներգրավված լինի, մյուս կողմից էլ՝ նշում, թե սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել ընդհանրապես, և հարցին՝ այստեղ հակասություն չկա, Դա­վիթ Բաբայանը պատասխանեց. «ՀՀ-ն ստիպված է մի շարք առումներով բանակցել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն էլ Ադրբեջանի հետ ունի խնդիրներ: Կան լուրջ հարցեր նաև այստեղ, օրինակ՝ Արծվաշենի խնդի­րը: ՀՀ-ն պաշտոնապես հակամարտու­թյան կողմերից մեկն է, և այդ ձևաչափն ընդունվել է Բուդապեշտի գագաթնաժողո­վի ժամանակ, բայց, կրկնում եմ, ինքը նաև հայտարարել է, որ պետք է աշխա­տել, որ Արցախը որպես լիարժեք բանակցային կողմ վերականգնվի, ինչը ճիշտ է, բայց ժամանակ է պահանջում: Բայց դա­դարեցնել բանակցությունները միայն նրա համար, որ Ադրբեջանը հրաժարվում է վե­րականգնել լիարժեք ձևաչափը, ճիշտ չէ»:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ մի հայտարարու­թյուն, մոտեցում ԼՂ հակամարտության հետ կապված, որի առիթով համամիտ չէ ՀՀ վարչապետի հետ, պարոն Բաբայանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ պարոն Փաշինյանն ասում է այն, ինչ մենք ենք պնդում մշտապես. ձևաչափի վերականգնում, չկա վերադարձ անցյա­լին, պետք է Ադրբեջանը հրաժարվի իր հռետորաբանությունից ու ֆաշիստական գաղափարախոսությունից»:

Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշին­յանն էլ խոսեց փոխզիջումներից, ինչի վե­րաբերյալ նախորդ իշխանություններից հասարակությունը լուրջ դժգոհություն ու­ներ, պարոն Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ ենք մենք դիտարկում որպես զիջում: Մեր հասարակության մեջ դա լավ չի ըն­կալվում: Նախևառաջ չի կարող լինել մի­ակողմանի որևէ զիջում, դա բացառված է: Բայց պետք է նախևառաջ վերականգն­վի լիարժեք ձևաչափը բանակցային գոր­ծընթացի, պետք է կողմերը խոսեն: Իսկ խոսելն անմիջապես զիջումներից սկսել, այն էլ՝ միակողմանի զիջումներից, երբևէ չի լինի, պետք է երկխոսություն հաստա­տել, հետո խոսել, տարբեր հարցեր քն­նարկել, և տեսնենք՝ ինչպես ենք գալիս ընդհանուր հայտարարի»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս