loader
«Առավոտ». «Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»

«Առավոտ». «Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»

«Առաջիկայում Իրանից պատվիրակություն է այցելելու, որը փորձելու է վերջնական տեսք տալ այդ ծրագ­րին: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք»,- երեկ ԵՊՀ-ում անդրադառնալով հարցին, թե ինչու հունվարի վերջին Մեղրիի ՀԷԿ-ը չգործարկվեց, ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին«Սովորաբար ուշացնողներն ընկերություններն են: Մեր երկրների կառավարություններն աշխատում են միշտ»,- վստահեցրեց Սեյեդ Քազեմ Սաջադին:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մար­տին նախատեսվելիք Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածի հնարավոր գործարկումն ինչպե՞ս կանդրա­դառնա ՀՀ-Իրան երկաթուղու՝ դեոևս թղթի վրա մնացած ծրագրի վրա, դեսպանն այսպես արձագանքեց. «Դուք ապրում և սնվում եք ձեր տանը, ի՞նչ նշանակություն ունի, թե հարևան երկրում ինչ են անում և ինչ են ուտում: Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են: Մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրողի ներկայացնի: Համատեղ ներդրումներ են հարկավոր: Դուք առաջ եկեք, մենք էլ մեր հերթին քայլ կանենք»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս