loader
«Առավոտ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին խորհուրդ է տվել վերանայել Ընտրական օրենսգիրքը

«Առավոտ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանին խորհուրդ է տվել վերանայել Ընտրական օրենսգիրքը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ֊ը հրապարակել է Ադրբեջանում ապրիլի 11֊ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների ամփոփիչ զեկույցը, որում երկրի իշխանություններին խորհուրդ է տրվում վերանայել Ընտ­րական օրենսգիրքը մինչև հաջորդ ընտրությունները՝ գրում Է contact.az-ը:

Բացի այդ, ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս նաև անկախ և բազմակողմանի հետաքննություն անցկացնել քվեարկության ընթացքում տեղի ունե­ցած խախտումների վերաբերյալ: Ուսումնասիրության առարկա պետք է դառնան ընտրատեղամասերի տե­սախցիկների ձայնագրությունները, ընտրացուցակները, անվավեր ճանաչված քվեաթերթիկները: Զեկույցի հե­ղինակները խորհուրդ են տալիս Ադրբեջանի իշխանություններին ընտրական հանձնաժողովի անդամներ նշա­նակել՝ հանրային վստահությունը բարձրացնելու համար, քանի որ հանձնաժողովի ներկա կազմը նման վս­տահություն չի ներշնչում:

Հիշեցնենք, ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրու­թյունների արդյունքում Իլհամ Ալիևը 4-րդ անգամ ընտրվեց երկրի նախագահ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս