loader
«Առավոտ». Էդուարդ Շարմազանով․ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին չի կաշկանդելու

«Առավոտ». Էդուարդ Շարմազանով․ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին չի կաշկանդելու

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տպավորությամբ՝ Արմեն Սարգսյանը հակված է ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը

- Եթե Արմեն Սարգսյանը որոշի հրաժարվել Սերժ Սարգսյանի առաջարկից, ի՞նչ է այդ դեպքում լինելու, ՀՀԿ-ն ունի՞ «պահուստային» թեկնածու:

֊ «Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում: Մենք կարծում ենք, որ ամեն ինչ կգնա այն սցենարով, որն ի սկզբանե նա­խատեսված է եղել: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի հանրային հանդիպումները բավական դրա­կան արձագանք են գտել: Համենայնդեպս, եթե լրատվամի­ջոցներում և սոցցանցերում հա­մեմատության մեջ դնենք արձագանքները, ապա ակնհայտ է, որ դրականն անհամեմատ ավելի շատ է, քան բացասականը: Նա­և սա է ինձ թույլ տալիս ենթադ­րել, որ պարոն Սարգսյանը հակ­ված է ընդունել այդ առաջարկը: Թեև վերջնական որոշման իրավունքն իրենն է:

- Երբ Սերժ Սարգսյանը հրա­պարակում էր ՀՀ չորրորդ նա­խագահի ընտրության չափա­նիշները, գրանցում կար նաև չափանիշ՝ պետք է լինի անձ, որն ընդունելի կլինի հասարակու­թյան բոլոր շերտերի կողմից: Դատելով Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին Արմեն Սարգսյանի խու­սափողական պատասխանից, ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո արված այն հայտարարությու­նից, որ կեղծված ընտրություննե­րի մասով իր գնահատականնե­րը տարբերվում են ՀԱԿ-ի գնա­հատականներից, Արմեն Սարգս­յանը կոնսենսուսային թեկնածու չի լինում:

- Երբ պարոն նախագահն ասում էր, որ թեկնածուն ընդու­նելի լինի բոլորի համար, բնավ նկատի չուներ, որ երեք միլիոն բնակչությունն էլ կողմ քվեարկի: Խոսքը գնում է մեծամասնության, հասարակության տարբեր շեր­տերի դրական վերաբերմունքի մասին: Ես կարծում եմ, որ Ար­մեն Սարգսյանն այն քաղաքա­կան գործիչն է, որի նկատմամբ դրական վերաբերմունք ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաև քաղաքացիական հասարակու­թյան, լրատվամիջոցների ներ­կայացուցիչները: Իսկ եթե ընդ­դիմադիր կամ ոչ ընդդիմադիր մի հատված կա, որոնք ունեն իրենց կարծիքը՝ նորմալ է:

Համենայնդեպս, մենք գտնում ենք, որ ՀՀ երրորդ հանրապե­տության չորրորդ նախագահի թեկնածուն համապատասխա­նում է այն չափորոշիչներին, որոնք դրված են բարեփոխված Սահմանադրության մեջ:

- Շատերը տպավորություն ու­նեն, որ Արմեն Սարգսյանը շա­րունակելու է «թելել ՀՀԿ-ի թելը»: Ամեն դեպքում, սկզբունքային հարցերի շուրջ Արմեն Սարգսյանը չի ընդդիմանում ՀՀԿ-ի տեսակետներին: Ինքնուրույնության դրսևորումներ էլ կարծես չեն լի­նելու:

- ՀՀԿ-ն իր առաջարկությամբ չի կաշկանդելու հանրապետու­թյան չորրորդ նախագահի թեկ­նածու Արմեն Սարգսյանի ապա­գա գործողությունները: Մենք շատ լավ հասկանում ենք, որ չորրորդ նախագահը պետք է լի­նի վերկուսակցական գործիչ, ոչ թե այս կամ այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, այլ Սահ­մանադրության ապահովողը:

- Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահին արդեն իսկ կաշկանդում եք՝ ձևավորելով սուպերվարչապետական համա­կարգ: Օրենսդրական փոփոխու­թյուններն Ազգային ժողովում ըն­թանում են, անգամ ներման ինս­տիտուտն այլևս նախագահի մե­նաշնորհը չէ:

- Պառլամենտական համակար­գում չի կարող ներման մենաշ­նորհ ունենալ հանրապետության նախագահը: Պառլամենտական համակարգում որևէ դեպքում հանրապետության նախագահը չի կարող «առաջին ջութակ» լի­նել: Պառլամենտական համա­կարգերում՝ սկսած Գերմանիա­յից, վերջացրած Հունաստանով և Իտալիայով, հանրապետու­թյան նախագահն ունի հստակ լիազորություններ, բայց «առա­ջին ջութակը» վարչապետն է: Այդպես է նաև Հայաստանում: Ամերիկա չենք հայտնաբերել: Արել ենք այն, ինչ հաջողու­թյամբ իրականացնում են այլ երկրները: Եվ սուպերվարչապետի մասին խոսքերը անհեթեթու­թյուններ են: Պետք չէ խառնել ՀՀ չորրորդ նախագահի իրավունքները երրորդ, երկրորդ կամ առաջին նախագահի իրավունք­ների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ նոր են հասկացել, որ կառավար­ման համակարգի փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ նախագահն այլևս գործադիր իշխա­նության ղեկավար չէ: Նախա­գահը պետության գլուխն է, որն ունի ներկայացուցչական և Սահմանադրության ապահով­ման Ֆունկցիաներ: Գործադիր իշխանության գլուխն այլևս վարչապետն է, ու այդ պաշտո­նի համար թեկնածություն աոաջադրելու իրավունք ունի այն քա­ղաքական ուժը, որը խորհրդա­րանում ունի ձայների մեծամաս­նություն:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս