loader
«Առավոտ». ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները

«Առավոտ». ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հար­ցերով հատուկ դեսպաններին: Նա նշել է. «ԵՄ-ի հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաս­տով: Հույս ունենք, որ համաձայնագրի վավերացումը կկատարվի ժամանակին»:

Փաշինյանը հավելել է նաև, որ ՀՀ-ն ակնկալում է ավելի մեծ աջակցություն ԵՄ-ից. «Հաշվի առնելով «ավելին՝ ավելիի դիմաց» ձեռքբերումների տարբերակման սկզբունքի տրամաբանությունը՝ կարծում ենք, որ այն պետք է համապատասխա­նի Հայաստանում գրանցված ժողովրդավարական նվաճումներին: Խնդրում ենք փոխանցել Ձեր մայրաքաղաքներին մեր այն ուղերձը, որ ԵՄ աջակցությունը կարող է արագացնել հայաստանյան բարեփոխումները, դրանք ավելի ուժեղ և կառուցողական դարձնեք Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը ևս մեկ կարևոր հանձնառություն է մեզ համար»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս