loader
«Առավոտ». «Երկխոսությունը դրական է, ԵՄ-ն ողջունում է այդ քայլերը»

«Առավոտ». «Երկխոսությունը դրական է, ԵՄ-ն ողջունում է այդ քայլերը»

Aravot.am-ը ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն երեկ հարցրեց՝ դուք դեռևս ապրիլի ընտրություններից հետո հայտարարել էիք, որ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, այս ընթացքում ԵՄ-ն շարունակում է տրամադրել մեր երկրին միջոցներ, ապրիլից մինչ օրս այդ հարցում որևէ դրական տեղաշարժ կա՞, քաղաքական և առհասարակ կոռուպցիան Հայաստանում ինչ-որ չափով նվազե՞լ է, թե՞ շարունակում է աճել, առաջընթաց կա՞, թե՞ ոչ:

Սվիտալսկին պատասխանեց, որ շատ ոգևորված են կառավարության ջանքերից և բավարարված են կառավարության ձեռնարկած օրենսղրական նախաձեռնությամբ՝ ընտրական կոռուպցիայի, ձայների գնման, վարչական ռեսուրսների չարաշահման ուղղու­թյամբ ձեռնարկած քայլերով. «Սա ցույց է տալիս, որ մեր երկխոսությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Եվրախորհրդարանում նույնպես այս մասին բանավեճեր են եղել: ՀՀ կառավարությունը, առանց սպասելու հաջորդ ընտրություններին, նախաձեռնողականորեն անցել է խնդրի լուծմանը, ինչը ցույց է տալիս, որ երկխո­սությունը դրական է, ԵՄ-ն ողջունում է այդ քայլերը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս