loader
«Առավոտ». Գրիգոր Առաքելյան. «Համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել Մեղրիում ազատ գոտու հետ»

«Առավոտ». Գրիգոր Առաքելյան. «Համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել Մեղրիում ազատ գոտու հետ»

Ըստ ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Գրիգոր Առաքելյանի՝ իրանական ներդրողների համար լրացուցիչ խթան է ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը:

ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Գրիգոր Աոաքելյանի վստահեցմաձբ՝ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը պետք չէ կապել Մեղրիում ազատ տնտեսական գոտու հիմնման հետ, քանզի դրանք իրարից անկախ գործընթացներ են:

«Աոավոտը» պարոն Առաքելյանին հիշեցրեց փորձագետների մեծամասնության այն դիտար­կումը, թե ՀՀ֊ի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հե­տո նոր հեռանկարներ են բաց­վել հայ-իրանական հարաբերու­թյունների համար, և վերջապես հնարավոր է իրականություն դառնա Մեղրիում ազատ առևտրի գոտի հիմնելու գործըն­թացը, որն արդեն ձգձգվում է 2 տարի: Գրիգոր Առաքելյանն արձագանքեց. «Այստեղ խոսքը ոչ թե ձգձգման, այյ համապատաս­խան փուլի մասին է, որը պետք է անցնի Մեղրիի ազատ տնտեսական գոտին»:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստո­րագրումից հետո հայ-իրանական հարաբերությունների լայն հնա­րավորությունների մասին են խո­սում ոչ միայն փորձագիտական շրջանակներում, այլև պաշտո­նական: Օրինակ՝ Իրանի Իսլա­մական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հա­յաստան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարա­րեց, թե բավականին լավ հնա­րավորություններ են ընձեռված ՀՀ-ին և Իրանին տնտեսական հարաբերությունները զարգացնե­լու համար, սակայն պետք են նաև Հայաստանի կողմից ազդակներ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս