loader
«Առավոտ». Հանրությունը վստահության քվե տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Առավոտ». Հանրությունը վստահության քվե տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ալեքսանդր Ցինկերը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության այլ պատկեր կլինի

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի ղեկավար, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը կար­ծում է, որ, այնուհանդերձ, աշխարհաքաղաքական զարգա­ցումները կտանեն նրան, որ հայաստանյան խորհրդարանական ընտրությունները կկայանան այս տարի: Այդ մասին նա երեկ հայտնեց իր դիտարկումները: Ալեքսանդր Ցինկերը կարծիք էր հայտնել, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում հանրությունը վստահության քվե տվեց վարչա­պետ Նիկոլ Փաշինյանին:

Aravot.am-ի դիտարկմանը՝ այ­նուհանդերձ, արդյոք այդ վստա­հության քվեն փոքր տոկոս չէ՞ր կազմում՝ մանավանդ նկատի ունենալով հետհեղափոխական էյ­ֆորիան, քանի որ ընտրողների կեսից ավելին չմասնակցեց ընտ­րություններին, Ալեքսանդր Ցինկերը պատասխանեց, որ պետք է նկատի ունենալ նաև այն, որ ընտրացուցակները իրական չեն, և հնարավոր է՝ ընտրողների իրական թիվն այլ է:

Բացի այդ, նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն այնքան բարձր տոկոսներ է հավաքել, որ ցուցակների անճշտությունն էա­կան ազդեցություն չէր կարող ու­նենալ: Նա համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ այս ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություն­ների գլխավոր փորձ էր: Կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում մաս­նակցության այլ պատկեր կլինի. ՀՀԿ-ի դիրքորոշումը դեռ պարզ չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Ռոբերտ Քոչարյանն է վերադարձել քաղաքականու­թյուն: Թեև իր համար մի փոքր անհասկանալի է, թե ինչպե՞ս է Քոչարյանը վերադառնում՝ դեռ իրավական խնդիրները չլուծած:

Ալեքսանդր Ցինկերի կարծիքով՝ վարչապետի համար օրախնդիր է արտահերթ խորհրդարանակա­նի անցկացումը, քանի որ խորհրդարանում իր դեմ կոալիցիա կա­րող է ձևավորվել՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-«Լույս» ձևաչափով, և թե­կուզ հիմա նա կարողանում է իրեն անհրաժեշտ հարցերը լու­ծել խորհրդարանում, բայց իր համար ամենաանհարմար պա­հին կարող է արդեն չկարողա­նալ:

Մյուս կողմից ասում է՝ սի­րուն չի, որ վարչապետը փոր­ձում է Սահմանադրությունը իր «հագով կարել», ինչո՞վ էր նախորդից տարբերվում: Բայց պետք է գտնի տարբերակը: Թե ե՞րբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և այդ պահին ի՞նչ օրա­կարգ կլինի Հայաստանի համար արդիական՝ կախված կլինի իշ­խող կուսակցության վարկանիշ­ից: «Տա Աստված, որ այդ ըն­թացքում ռադիկալ ոչինչ չլինի, սահմաններում հանգիստ լինի, խաղաղության և պատերազմի կուսակցություններ չլինեն»,- ասաց Ալեքսանդր Ցինկերը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս