loader
«Առավոտ». Հայաստանը 105-րդ տեղում է 180 երկրների մեջ

«Առավոտ». Հայաստանը 105-րդ տեղում է 180 երկրների մեջ

Ամենաքիչ կոռումպացված երկիրը, ըստ կոռուպցիայի ընկալման 2018-ի համաթվի, Դանիան է: «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավա­րական կազմակերպությունը երեկ հրապարակել է կոռուպցիայի ըն­կալման համաթվի՝ 2018 թվա­կանի արդյունքները: «Թրանսփա­րենսի ինթերնեշնլ» հակակոռուպ­ցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրե­րի ղեկավար Վարուժան Հոկտանյանը երեկ նշեց, որ այս տա­րի ընդհանուր հետազոտություն է արվել այն մասին, թե ինչպես է կոռուպցիան թուլացնում ժողովրդավարությունը: Անդրադառնալով 2018-ի Հայաստանի համաթվին, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Այս համաթիվը չի փոխվել՝ 35 է: Հայաստանը 105-րդ տեղում է 180 երկրների մեջ: Կարելի է ասել՝ մնացել է իր տեղում: Համա­թիվը 0-100 սանդղակի վրա է. 0-ն բացարձակ կոռումպացվածության համաթիվն է, 100-ը՝ բա­ցարձակ մաքուր: Բացարձակ մաքուր երկիր չկա: Ուսումնասիրու­թյունները հիմնականում արվել են 2017-ին և 2018-ի սկզբին՝ մինչև թավշյա հեղափոխությունը՝ ավելի շատ Կարեն Կարապետյա­նի վարչապետության ժամանա­կաշրջանն է, քան նոր: Տարա­ծաշրջանում ՀՀ-ն 10-րդն է 19 երկրներից»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս