loader
«Առավոտ». «Հայաստանում քաղաքական ռասիզմը պետք է տեղ չունենա»

«Առավոտ». «Հայաստանում քաղաքական ռասիզմը պետք է տեղ չունենա»

Երեկ Ընտրական օրենսգրքի քննարկմանը կառավարությունը համաձայնեց «Ծառուկյան» խմբակցության այն առաջարկի հետ, որ 4-րդ ուժը մտնի ԱԺ այն պարագայում, երբ կհաղթահարի 2 տոկոսի շեմը: Լրագրող­ների հետ զրույցում հարցին՝ դա փաստորեն կհեշտացնի՞ ՀՀԿ-ի շանսերը ընտրություններին մասնակցելու արդյունքում ԱԺ մտնելու, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Բոլորինը, բոլոր հնարավոր կուսակցություն­ների մուտքը ԱԺ կհեշտացնի: Կառավարությունը պիտի տրամադրված չլինի որևէ կուսակցության նկատ­մամբ, և Հայաստանում քաղաքական ռասիզմը պետք է տեղ չունենա»: Մեր հարցին՝ նախկինում ՀՀԿ-ն դեմ էր 4-րդ ուժի ԱԺ մտնելը ամրագրելուն՝ կայունության համար, ասում էր, որ կայունությունը վտանգվում է, դուք նման մտավախություն չունե՞ք, Զեյնալյանը պատասխանեց, որ նման փաստարկներ կան, ու դրանք անհիմն չեն, զուրկ չեն հիմքերից, կայունությունը ևս կարևոր սկզբունք է իրավական պետության:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս