loader
«Առավոտ». Հետաքրքրվել են Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներով

«Առավոտ». Հետաքրքրվել են Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներով

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: «Համանախագահներին, մաս­նավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այնուհետև միջնորդներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վեր­ջինս ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ոեժիմի պահ­պանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- նշվել է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս