loader
«Առավոտ». Ի՞նչ է հուշում Մարիա Զախարովայի հայտարարությունը

«Առավոտ». Ի՞նչ է հուշում Մարիա Զախարովայի հայտարարությունը

Շահագրգռվա՞ծ էր արդյոք Ռուսաստանը հայ-թուրքական արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի [ՄԱՀՀԻ] փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի վստահեցմամբ՝ Ռու­սաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը հայ- թուրքական արձանագրությունների չե­ղարկման մասին ընդամենը հռետորաբանություն է և ոչ ավելին, ինչն այդպես էլ պետք է լիներ:

Հիշեցնենք՝ Մարիա Զախարովան հայ­տարարել էր. «Մենք գնահատական տվել ենք նաև անմիջապես այդ պայմանագրին, քանի որ Ռուսաստանի պատվիրակությունը եղել է Ցյուրիխում և ակտիվ մասնակցու­թյուն ունեցել: Այդ գնահատականները տր­վել են, և մեր վերաբերմունքը մնում է ակ­տուալ: Մենք ելնում ենք այդ երկրների մի­ջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից՝ ի շահ այդ երկու երկրնե­րի: Մեր կողմից, ինչպես գիտեք, մենք արել ենք ամեն բան՝ այդ նպատակին հասնելու համար»:

«Առավոտի» հարցին՝ քանի որ Մարիա Զախարովան հայտարարեց, որ պաշտոնական Մոսկվան մնում է նույն դիրքորոշմանը՝ կողմ է արտահայտվում երկու երկր­ների հարաբերությունների կարգավորմա­նը, հետևաբար նոր քայլեր Ռուսաստանի կողմից հնարավո՞ր է ակնկալել անգամ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Իրականում ակնհայտ է, որ Ռուսաստանն այնքան էլ շահագրգռված չէր ցյուրիխյան արձանագրությունների իրագործմամբ, քանի որ դա չի բխում իր շահերից: Հայաստան-Թուրքիա հարաբե­րությունների բարելավումը միանշանակ ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ եթե երկու երկրների հարաբերությունները կար­գավորվեն, ապա ՌԴ֊ն կզրկվի ՀՀ-ի վրա ազդելու իր որոշ լծակներից: Հանուն ճշ­մարտության պետք է ասել որ այս արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ ՌԴ-ն մեծ դեր չի ունեցել, գլխավոր դերն ունեցել է Ադրբեջանը: Այդ երկիրը շատ լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա: Թուրքիան այսօր էժան նավթ և գազ է ստանում Ադրբեջանից, Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում այդ երկրի տն­տեսության մեջ, բացի դրանից՝ համատեղ մի շարք խոշոր ծրագրեր են  իրականաց­վում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ և այլն: Այն­պես որ, չեմ ասի, թե ՌԴ-ն է մեղավոր այդ արձանագրությունների կյանքի չկոչվելու մեջ, բայց վստահ եմ, որ այդ արձանագ­րությունների չիրականացման շահառունե­րից մեկն էլ Ռուսաստանն է»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս