loader
«Առավոտ». Ինչպե՞ս է ԵԿՄ-ն Ռոբերտ Քոչարյանին նախագահ «նշանակել»

«Առավոտ». Ինչպե՞ս է ԵԿՄ-ն Ռոբերտ Քոչարյանին նախագահ «նշանակել»

Հովհաննես Հարությունյանը՝ քսանամյա վաղեմության և ներկայիս իրադասությունների մասին

Արաբկիրի տարածքա­յին կառույցի նախկին նախագահ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, «Մարտի 1»-ի գործով դատապարտված Հովհաննես Հարությունյանն ընդունում է տարբեր առիթներով Երկրապահ կամավորական­ների միությանն ուղղված մեղադրանքը, որ բոլոր ընտրություններում երկրապահ­ները եղել են իշխանության կողքին:
«Այո՚, 1998 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի չէր կարող հաղթել Կարեն Դեմիրնյանին: Այո՚, եԿՄ-ն խառնվել է, այո՚, կեղծիքներ են արվել, անասելի կեղծիքներ, եղել են բազմահազարանոց լցոնումներ, որոնց համար գոնե մենք՝ «Արաբկիր» ջոկատի տղաները, որակել ենք մեր արարքը իբրև սրիկայություն, ասել ենք, որ լավ բան չենք արել»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Հովհաննես Հարությունյանը:

Մեր զրուցակիցը մանրամասնեց նաև, թե ինչո՞ւ են գնացել այդ քայլին. «Վարչապետ Արմեն Սարգսանը գնացել էր, Վազզեն Սարգսյանն էլ մեզ բացատրում էր, որ այլ ելք չունենք: Նախ՝ ասեմ, որ Արմեն Սարգսյանին հրավիրել էին այն պատճառով, որ նա վարկաբեկված անձ չէր, Հայաստանում չուներ, այսպես ասած, հենարան և չէր կարող ինչ-ինչ բաներով զբաղվել: Ես Վազզեն Սարգսյանին ասել եմ, և ոչ միայն ես եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերելը սխալ է: Մտածում էինք, որ նախ՝ այդպիսով Արցախում ենք մեր դիրքերն ենք թուլացնում: Նաև Վազզենին ասել եմ, որ եթե որևիցե ղարաբաղցի եկավ Հայաս­տան՝ իշխանության, նրա հետևից շա­տերն են գալու: Եվ դա միայն ես չէի ասում, ասել է նաև ղարաբաղցի Սարո Սարդարյանը: Սարոն մեր ջոկատից էր: Սպանեցին... Իսկ Վազզենը Սարոյին շատ էր հավանում և շատ էր ընդունում: Սարոն միշտ ասում էր՝ եթե թույլ տվե­ցիք որևէ ղարաբաղցի մտնի Հայաստան, դուք լինելու եք Ղարաբաղը դատարկելու պատճառը»:

Հովհաննես Հարությունյանը հիշում է՝ Վագգեն Սարգսյանն իրեն հակադարձել է նրանով, որ Ղարաբաղից բողոքներ կան, որ իբր Հայաստանում իրենց չեն ընդու­նում, «լավ չեն նայում» իրենց և այլն: Վագգեն Սարգսյանն էլ ասել է, որ Ռո­բերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ բերե­լով՝ նաև այդ ամենին վերջ կդնենք. «Կասենք՝ վարչապետը ձեր ղարաբաղցին է, բողոք ունեք՝ իրեն ասեք»:

Իսկ Ղարաբաղից հնչող դժգոհությունների մասին էլ մեր զրուցակիցը հիշում է, որ 1989-ին Հադրութի շրջանի Կարմրաքար գյուղում մի հավաքի ժամանակ Ղարաբաղի ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանն այսպիսի արտահայտություն է արել. «Տղերք, հայաստանցիք մեզի յեշում են խորթ եղբոր պես, թա եղունգ ունենք, կիլոխներս քորենք»: Հովհաննես Հարություն­յանը բարկացել է: Իսկ Արթուր Մկրտչ­յանն այսպես է պարզաբանել իր միտքը. «Դե ասում եմ, որ հույսները չդնեն միայն Հայաստանից եկողների վրա, որ ավելի համախումբ լինեն»:

«Բերեցինք Ռոբերտին, բոլորս հա­մախմբված գնացել ենք ընտրությունների ու նրան նշանակեցինք ՀՀ նախագահ: Հայաստանը մեկ անգամ է ունեցել ընտր­ված նախագահ՝ 1991-ին Լևոն Տեր֊ Պետրոսյանը: Ու քանի այս համակարգն է, որ նախագահին նշանակում են, այլևս ընտրված նախագահ չենք ունենա: Ռո­բերտ Քոչարյանին մենք ընտրել ենք կեղծիքներով, նա էլ Հայաստանը դիտարկել է որպես խոպան, դա ապացուցում է իր այսօրվա միլիարդատեր վիճակը: Տասը տարի կառավարել է, էս երկիրը տակից-վրա քանդել է, իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, նույնն արել է նա: Երկրորդ անգամ էլ են նշանակել Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Սերժն ընդհանրապես չի ընտրվել, Ռոբին կարող է ժողովրդի մի փոքր մաս ընտրել է, բայց Սերժին դա էլ չի եղել»,- ասում է Հովհաննես Հարու­թյունյանը:

«Առավոտի» դիտարկմանը, որ ինքը խո­սում է Ռոբերտ Քոչարյանի կողմից իրա­կանացված թալանի մասին, բայց վերջի­նիս տնտեսական հանցագործությունների մեղադրանք չի առաջադրվել, մեր զրու­ցակիցը հակադարձեց, որ անգամ չի էլ կասկածում՝ դա էլ կառաջադրվի: Նկատեցինք նաև, որ Ռոբերտ Քոչարյա­նի ընտրությունները կեղծելու մասով բա­վական պատասխանատու հայտարարու­թյուններ է անում, և հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում, որ ճշմարտության կծիկը պետք է հասնի այդ օրերի իրադարձու­թյուններ: «Եթե մենք մեկ անգամ հետ չգ­նանք, չընդունենք մեր արած բոլոր սխալ­ները, դրանցից հետևություններ չանենք, առաջ չենք գնալու: Մինչև հանցագործը չպատժվի, մինչև երկրի բնակիչը չհաս­կանա, որ ամենալավ հոպարն ու քեռին օրենքն է, որ դու պետք է դիմես հոպար օրենքին, մենք առաջ չենք գնա: Այլապես մենք կրկին ու կրկին դատապարտված ենք լինելու: Գնանք հետ, ուղղենք մեր սխախերը. ով ինչ թալանել է՝ թող բերի հանձնի իր ժողովրդին, դրա համար նրան չեն պատժի, կասեն՝ կեցցես: Բավական է, էլի, մարդն իրեն մեղադրելու փոխարեն՝ մեղավորներ է ման գալիս: Էդ որ թալանում էին, կոտորում-ջարդում-բռնաբարում էին, հիմա ասում ենք՝ ինչի էիք էդպես անում, ասում են՝ ինչի՞ ես գոռում: Վերջին հաշ­վով՝ ո՞վ պիտի պատասխան տա»:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին ՌԴ ԱԳ նախարարի դիտարկումներին Հայաստանից հնչող արձագանքները Հովհաննես Հարությունյանին շատ են դուր եկել. «Ասացին, որ նա չի տիրապե­տում Հայաստանի իրավիճակին, ինչպես չէր տիրապետում Սերժիկը: Ասացին, որ սա նոր իրավիճակ է և նոր Հայաստան է, և ռուսը պետք է հասկանա, որ քիթը չպետք է մտցնի այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս