loader
«Առավոտ». Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո

«Առավոտ». Իսկ ինչո՞ւ էր լռում Լավրովը 2008թ. մարտի 1-ից հետո

Սերգեյ Լավրովը (իսկ իրականում՝ Վլադիմիր Պուտինը) սուր քննադատեց դաշնակից Հայաստանի կա­ռավարությանը: Ռուսաստանի արտգործնախարարի ցասումն էր առաջացրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որը մեղադր­վում է սահմանադրական կարգի տապալ­ման մեջ, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարություն­յանի (նա այժմ գտնվում է հետախուզման մեջ) և Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քար­տուղար, գեներալ֊գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ գործ բացելու հանգաման­քը՝ գերմանական Deutsche Welle պարբե­րականում գրում է ռուս լրագրող Կոնս­տանտին Էգերտը:

Խաչատուրովին գրավի դիմաց ազատ են արձակել: Բայց միայն քրեական հե­տապնդման փաստը ՀԱՊԿ նոմինալ ղե­կավարի դեմ Մոսկվայում ցասման նոպա­յի տեղիք է տվել: Լավրովի հայտարարու­թյունը դրանում կասկած չի թողնում: «Այն­տեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարա­ծությունում կազմակերպությունների բնա­կանոն աշխատանքի տեսանկյունից»,- ասել է նա: Նախարարը քննադատության է ենթարկել նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը քաղաքական հակառակորդներին չհետապնդելու պայ­մանավորվածությունը խախտելու համար: Լավրովը Հայաստանի իշխանություննե­րին կոչ է արել ամրապնդել «ազգային մի­ասնությունը» և «կայունությունը»: Նույն
Լավրովը, սակայն, մտահոգություն չէր հայտնում, երբ 2008թ. մարտին նախա­գահ Քոչարյանին հավատարիմ ոստիկա­նությունը և զինվորականները ցրեցին ընդ­դիմության ցույցը Երևանում: Նրանք սպա­նեցին մի քանի ցուցարարների, իսկ մի քանի հայտնի ընդդիմադիրներ հայտնվե­ցին բանտում: Նրանց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանի և Սարգսյանի կողմից ընդդիմության հետապնդման մասին ոչ մի բողոք ո՚չ Կրեմլը, ո՚չ Սմոլենսկի հրապարակը տասը տարի առաջ չարտահայտեցին, գրում է հոդվածի հեղինակը:

Այսօր Հայաստանն ավելի քան 20 տա­րի ղեկավարող «ղարաբաղյան կլանի» հա­մար եկել է հաշվեհարդարի ժամը: Արդյոք Փաշինյանի գործողություններում անձնական վրեժխնդրության տարր կա՞: Հավա­նաբար՝ այո: Արդյոք Քոչարյանին և գենե­րալներին քրեական հետապնդման հա­մար իրական պատճառ կա՞: Անկասկած: 2008թ. նախագահական ընտրություննե­րը, որոնց արդյունքում ակնհայտորեն առաջ մղեցին Սերժ Մարզպանին, և դրանց հաջորդած ցույցերը միանշանակ քննության արժանի են: Արդյոք այն անա­չառ կլինի՞: Դժվար է ասել, բայց առանց առավելագույն հանրային հնչեղության՝ Հայաստանում դարի այդ գործընթացը այլ կերպ հնարավոր չէ անցկացնել:

Քոչարյանն ու Սարգսյանը բազմաթիվ համակիրներ ունեն, կա խմբակցության խորհրդարանում, կան համախոհներ ԶԼՄ- ներում: Լսումները կդառնան կարևոր քն­նություն հայկական ժողովրդավարության համար՝ սկսած 1991թ. անկախության ձեռք բերելուց: Այդ ոգով է արտահայտվել ԱՄՆ պետքարտաղարությանը: Այնտեղ հիշեցրել են, որ միշտ կոչ են արել ան­կախ և անաչառ հետաքննություն անց­կացնել 2008թ. իրադարձությունների վե­րաբերյալ, և հույս են հայտնել, որ ամեն ինչ կընթանա «արդարադատության մի­ջազգային չափանիշներին» համապա­տասխան:

Կրեմլը զայրացած է

Պաշտոնական Մոսկվան զայրացած է: Նախ՝ իր արբանյակների, թեկուզև նախ­կին, դատական հետապնդման փաստն ինքնին ընկալվում է որպես քաղաքական մարտահրավեր հայկական քաղաքակա­նության մեջ Ռուսաստանի գերիշխող դիր­քորոշման նկատմամբ: Երկրորդ՝ դատա­կան քննությունները միանգամայն կարող են քննարկումներ Երևան հանել 2008թ. ցույցերը ճնշելու գործում Կրեմլի դերակա­տարության մասին: Հազիվ թե Քոչարյանը լռի: Նրա համար պաշտպանական գծերից մեկը թերևս կլինի վկայակոչել Պուտինի կողմից ճնշումները: Երրորդ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ձեռնարկված հակակոոուպցիոն արշավը գնալով ավելի շատ է անհանգստացնում ռուսական պետությանը:
Կրեմլի համար կոռուպցիան հետխորհրդային տարածությունում ազդեցությունը պահելու ամենագլխավոր մեթոդներից մեկն է: Ինչպես ժամանակին ցույց տվեց Վրաստանի օրինակը՝ հանձին Միխեիլ Սաակաշվիլիի, ներքին քաղաքականու­թյան փոփոխությունը բավականին արագ սկսում է ազդել, թեկուզև ոչ ուղղակիորեն, պետության արտաքին քաղաքական կողմնորոշման վրա: Որքան մաքուր է բյուրոկ­րատիան, և թափանցիկ է կառավարումը, այնքան շատ են օտարերկրյա ներդրումնե­րը, այնքան բազմազան են դառնում ար­տաքին կապերը՝ գրում է Էգերտը:

Խոսքը ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին չէ. Հայաստանն այդ դաշինքին միանալու ո՚չ ցանկություն ունի, ո՚չ շանսեր: Ինտեգրման ցանկացած քիչ թե շատ լուրջ փորձ կարգելափակվի Թուրքիայի կողմից: Հայաստանի անվտանգությունը և Լեռնա­յին Ղարաբաղի ճակատագիրը կախված են Ռուսաստանից: Դրա հետ չի վիճում նաև Նիկոլ Փաշինյանը: Մոսկվա կատա­րած այցի ժամանակ նա գովերգական ներբող կարդաց առ ՀԱՊԿ և Մաքսային միություն: Սակայն Հայաստանի վարչապետն էլ ունի իր առաջնահերթությունները: Նրանից պահանջում են պայքար կո­ռուպցիայի դեմ, տնտեսության, ներդրում­ների վերածնունդ: Վստահության մանդա­տը, որը նա ստացել է գարնանը, կարող է արագ ավարտվել:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս