loader
«Առավոտ». Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում

«Առավոտ». Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում

«Հետևողական ենք Իսրայելում տեղի ունեցող զարգացումների հարցում, բայց Իսրայելում Հայոց ցեղասպա­նության ճանաչման հարցը տարբեր տեսանկյուններից է գնահատվում»,- երեկ անդրադառնալով այն փաս­տին, որ օրերս Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա բնորոշմամբ՝ Իսրայելի խորհրդարանում ծավալված նշյալ գործընթացն առաջին հերթին ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման գործում. «Դա ազդակ է առհասարակ»։

Ինչ վե­րաբերում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նախարարը նշեց. «Արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել և կարևոր հանգրվանի հասել։ Ներկայիս կարևորությունը տրվում է փաստաթղթի դրույթների իրականացմանը»։ Զոհրաբ Մնացականյանը հավելեց, որ հունիսի մեկից կանցնեն համաձայնագրի ժամանակավոր կիրառմանը. «Կձգտենք հնարավորինս ստեղծել այդ համաձայնագրի գործ­նական կիրառման պայմաններ»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս