loader
«Առավոտ». Ձայնագրության բովանդակության մեջ կրիմինալ բան չկա, լեքսիկայի հարց է

«Առավոտ». Ձայնագրության բովանդակության մեջ կրիմինալ բան չկա, լեքսիկայի հարց է

«Ձայնագրության խոսակցության մեջ առանձնապես որևէ կրիմինալ բան չեմ տեսնում, տարածածների մեջ եմ տեսնում: Բովանդակության մեջ բան չեմ տեսնում, աշխարհը շուռ չի եկել, սա աղմուկ է ոչնչից»,- երեկ ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նրա՝ մի անհատ կարող է ունենալ սարքավորումներ ու ձայնագրել, թե ով է այդ անհատը, նա ասաց, որ չգիտի, չի ուզում որևէ մեկի հանիրավի մեղադրել: Մեր դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը տվեց Քոչարյանի անունը, Ֆելիքս Ցոլակյանն արձագանքեց. «Տվեց, էդ իր գործն է»: 

Ըստ Ցոլակյանի՝ մասնավոր խոսակցություն է, մի քիչ այլ բառեր են օգտագործում, դա ընդամենը «լեքսիկայի հարց է», կրիմինալ ոչինչ չկա: Հարցին՝ ուզես-չուզես «կկալանավորեք»-ը կրիմինալ չի՞, Ցոլակյանը պատասխանեց՝ չէ, որովհետև դատավորն էլ ասում է, որ չի ճանաչում ԱԱԾ պետին:

Aravot.am-ի հարցին՝ ռուսներից վախենալը ՀՀ ինքնիշխանության հետ հակասության մեջ չի՞ մտնում, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Վախենալ չի, զգուշանալ է, որը շատ կարևոր է, ընդհանրապես դրա մեջ դրական բան եմ տեսնում, որ ԱԱԾ տնօրենն էդ խոսքն ասում է, որովհետև ՀԱՊԿ քարտուղարն է, պրոբլեմ է, պիտի էդ ձևով չարվեր, ոնց արվեց»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս