loader
«Առավոտ». Կարո՞ղ են Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինել նախագահի թեկնածու

«Առավոտ». Կարո՞ղ են Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինել նախագահի թեկնածու

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ առաջիկա քաղաքական գործընթացների և խորհրդարանում թանկացումների վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասին:

Նախօրեին ԳՄ նիստից հետո Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովն հայտա­րարեց՝ ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է ոչ կուսակցական, հեղինա­կություն ունեցող և ճանապարհ անցած մարդու: Կա կոնկրետ թեկնածություն, որը քննարկվում է, գուցե մի բանի թեկնածու­թյուններ են քննարկվում: Ովքե՞ր են Հայաս­տանում այդ անկուսակցական, հեղինակու­թյուն ունեցող և ճանապարհ անցած մար­դիկ: Մամուլում արդեն տարբեր անուններ են շրջանառվում:

Թեկնածուների անուններ, բնականաբար, չեն կարող լինել, քանի որ հաջորդ շաբաթ ենք մենք այդ քննարկումներն անցկացնելու: Բայց դա բոլորիս կարծիքն է, նաև իմ անձ­նական կարծիքը, որ հանրապետության նա­խագահի թեկնածուն պետք է լինի հեղինա­կություն վայելող անձնավորություն՝ և սփ­յուռքում, և Հայաստանում, միջազգային ճա­նաչում ունեցող, ապակուսակցական քաղաքացի, որը նաև լեզուների պետք է տիրապետի: Դրանք չափորոշիչներ են, որոնց թեկ­նածուն պետք է բավարարի: Նման թեկնա­ծուներ մենք մեր ժողովրդի մեջ կարող ենք գտնել: Քննարկումները կլինեն հաջորդ շա­բաթ, հաջորդ շաբաթվա ընթացքում այդ մասին կտեղեկացնենք: Հավատացեք, որևէ անուն, որևէ թեկնածություն դեռ չի քննարկ­վել: ՀՀԿ խորհուրդը, ԳՄ անդամները կարող են ներկայացնել թեկնածություններ:

ՀՀԿ-ն անակնկալներ կմատուցի՞ հանրու­թյանը: Ասենք, հնարավո՞ր է, որ նախկին նախագահներից կամ նախագահի թեկնա­ծուներից որևէ մեկի թեկնածությունն առաջարկվի:

Նմանատիպ քննարկում չի եղել: Եթե նշ­ված չափորոշիչներին բավարարող թեկնա­ծություն լինի, դա անակնկալ չի լինի: Թեկ­նածուն կլինի սպասված:

Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ են լինել այդ թեկ­նածուները:

Դուք նորից գնում եք անունների դաշտ:

Նման քննարկումներ չեն եղել: Եվ երբ անուններ եք նշում... այդ անունների հետ պետք է զգույշ վարվենք, որովհետև դուք խո­սում եք երկրի առաջին և երկրորդ նախա­գահների մասին: Այդ իսկ պատճառով ես ձեռնպահ եմ մնում այդ անունների շրջա­նակներում որևէ քննարկումներ անել կամ անձնական կարծիք հայտնել: Երբ քննար­կումներ լինեն, նաև համապատասխան թեկ­նածուների կարծիքը կլինի... դա բավական երկար գործընթաց է, մեկ քննարկումով հարցը չի ավարտվի, մենք անմիջապես, շատ բաց ձևով հանրությանը կհայտարարենք:

Իսկ ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության մասով կա՞ հստակություն: Բացի այն, որ ՀՀԿ-ական բոլոր գործիչները ուզում են Սերժ Սարգսյանին տեսնել այդ պաշտոնին, ինքը՝ Սերժ Սարգսյանը, որևէ ձևով վերաբերմունք արտահայտե՞լ է:

Բացարձակապես: Որովհետև մինչև վարչապետի թեկնածության քննարկումը մենք ունենք հանրապետության նախագահի հարցի քննարկում, բարձրագույն դատական խորհրդի անդամների հարցի քննարկում:

Իսկ ցանկություններով և հավակնություննե­րով քաղաքական ուժերը չպետք է առաջ­նորդվեն, մանավանդ՝ իշխող ուժը: Մենք պետք է նայենք թեկնածուի նպատակահարմարությանը և նրա կարողություններին: Երբ քաղաքական ուժը որոշում կայացնի, դրա մասին կխոսենք: Քննարկում դեռ չենք ծավալել: Սա էլ այն խնդիրը չէ, որ ցանկություններով և հավակնություններով առաջնորդվենք: Կարող է մարդն ընդհանրապես հա­վակնություն չունենա, բայց քաղաքական ու­ժը գտնի և հիմնավորի, որ պետք է նմանատիպ անձնավորություն: Այսինքն՝ այն մարդը, որը կարող է այս իրավիճակում երկրի ղեկը վերցնել իր ձեռքը:

Այսինքն՝ ՀՀԿ-ն ունի՞ իրավասություն պարտադրելու Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանն այս պարագայամ կու­սակցականներից մեկն է: Քննարկումները պարտադրանքով չեն լինում, բայց քաղաքա­կան ուժի որոշման արդյունքով են լինում:

Իսկ Ձեր կարծիքով՝ կա՞ ինչ-որ խնդիր, որը Սերժ Սարգսյանին կարող է խանգարել ստանձնել վարչապետի պաշտոնը:

Թույլ տվեք այդ հարցի մասին կարծիք չհայտնել, որովհետև նախ նման թեկնածու­թյուն, որպես այդպիսին, մենք դեռ չենք քն­նարկել: Չգիտենք էլ, թե ինչպիսի թեկնա­ծուներ կլինեն: Երբ թեկնածությունները լի­նեն, լինեն խանգարող հանգամանքներ, դա նորից բոլորիս որոշման արդյունքում կլինի՝ դրանք իրոք խանգարող հանգամանքներ են, թե ոչ:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս